Կարանտինի պատճառով 12 հազար ճուտը սատկելու է. վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես
Արարատի մարզից թռչնաբույծ Գոքոր Ղադիմյանը Tert.am-ին ահազանգել է, որ կարանտինի պատճառով չի կարողանում իր արտադրանքն իրացնել: «Թռչունների մեծ մասն Արցախում եմ վաճառում, քանի որ Հայաստանում հիմա ցուրտ է: Ես արդեն գյուղատնտեսական վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, հիմա չեմ կարողանում վաճառեմ, ինձ թուղթ չեն տալիս, որ տանեմ Արցախ, ոչ էլ բանկերն են գումար տալիս: Բանկերին ասում եմ, որ գոնե ինձ գումար տվեք՝ ես ճտերին մեկ շաբաթ, տասը օր էլ պահեմ, էլի չեն տալիս»,-ասաց նա:
Քաղաքացին նշեց, որ Հայաստանում այդքան պահանջարկ չկա, որ տեղում սպառի, բացի այդ էլ, մեզ մոտ մայիսին է վաճառվում, իսկ ինքը չի կարող այդքան պահել:
Նա նշեց, որ այս պահին 12 հազար հատ ճուտ ունի: «Էլ չեմ կարողանում կերակրել, երևի մեկ-երկու օր էլ կերակեմ, կերը վերջանա՝ սատկելու են: Ում դիմում եմ, ասում են՝ չենք կարող օգտակար լինել, ասում են նստեք տունը»,-ասաց գյուղատնտեսը:
Ինչ վերաբերում է կառավարության աջակցության ծրագրերին՝ նա ասաց, որ դա իր վրա չի անդրադառնում, քանի որ անհատ ձեռներեց չէ, այլ՝ գյուղատնտես, իսկ կառավարության խոստացած զրո տոկոս գյուղատնռեսական վարկերի համար էլ, կոչ են անում ապրիլի 15-ից հետո դիմել, իսկ ինքը չի կարող այդքան սպասել: Նա նշեց, որ բացի այդ էլ արդեն վարկ ունի վերցրած և պարտաճանաչ վճարումներ է կատարում:
«Մի քանի օր էլ մնաց, չիմացա, թե ոնց կերակրեմ, այդ 12 հազար ճուտը սատկելու է, բարձեմ ավտոն տանեմ կառավարության դիմացը թաղեմ: Ոչ մի աջակցություն, խորհուրդ, ձեռք բռնել չկա գյուղացուն»,-ասաց նա և նշեց, ամբողջ շաբաթ ուր զանգում է, համար են տալիս՝ ասելով, որ այլ տեղ զանգիր, ու այդպես շարունակ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն