Հայաստանում ահա այսպես են պատրաստվում աջակցել փլուզված բիզնեսին
Էկոնոմիկայի նախարար Տիրգան Խաչատրյանն այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հակիրճ ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող 4 տնտեսական միջոցառումները, որոնք ուղղված են բիզնեսի աջակցմանը:
Նրա խոսքով, առաջին գործիքի իմաստը եւ նպատակն այն է, որ արագ եղանակով ֆինանսական միջոցներ հասանելի դարձնեն այն կազմակերպությունների համար, որոնք առեւտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկեր:
Երկրորդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աջակցությանը: Սա նոր ուղղություն չէ կառավարության համար, նախորդ տարի էլ շատ մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերվել: «Մենք այս տարի որոշակի առանձնահատկություններ ենք ընդգծել, որոշակի փոփոխություններ ենք կատարել այդ փաթեթում՝ նպատակ ունենալով հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք մեր ֆերմերական գործընկերները կօգտագործեն իրենց գյուղատնտեսական գործունեությունը սպասարկելու համար»,- ասել է նախարարը:
Երրորդ գործիքը, ըստ Տիգրան Խաչատրյանի ուղղված է փոքր ու միջին բիզնեսին. «Հատկապես փոքր բիզնեսի համար արագացված ընթացակարգով, առանց բանկային եւ ֆինանսական մյուս կազմակերպություններ միջնորդության վարկավորումն է, եթե իրենք 2019-ին դրսեւորել են իրենց որպես օրինապաշտ հարկ վճարող եւ վարկառու:
Եվ 4-րդը այն գործիքն էր այն կազմակերպություններին, որոնք չնայած դժվար ժամանակներին 2020-ի մարտի վերջի դրությամբ չեն կրճատել աշխատակիցների թիվը եւ աշխատավարձի ֆոնդը: մենք հայտարարեցինք, որ այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի մեկ միջին ամսվա աշխատավարձը վճարում է կառավարությունը»:
Ցանկացած միջին մակարդակի տնտեսագետ էլ կպնդի, որ վերոհիշյալ քայլերը հակաճգնաժամային անվանելը զավեշտ է: Առավել եւս, որ խիստ անորոշ է, թե վերջապես ով կստանա աջակցություն եւ ինչ չափով: Սա աջակցություն է միայն աջակցության մասին հայտարարություն անելու համար:
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն