Թրամփը կորոնավիրուսի պատճառով 1 մլրդ դոլար է կորցրել․ Forbes
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ակտիվների ընդհանուր արժեքը նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած տնտեսական վնասների պատճառով նվազել է մոտ 1 միլիարդ դոլարով՝ հասնելով 2,1 միլիարդ դոլարի, գրում է Forbes-ը:
Թերթի աշխատակիցները հաշվարկել են, որ մարտի 1-ին ամերիկյան առաջնորդի կարողությունը գերազանցել է 3,1 մլրդ դոլարը։ Մինչեւ մարտի 18-ը այն նվազել է մոտ 2,1 մլրդ դոլարով։ Հիմնական գործոն է դարձել Թրամփին պատկանող անշարժ գույքի արժեքի կրճատումը։ Թերթը նշում է, որ ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքն այժմ արագ փոխվում է։ Դրա պատճառով կփոխվի նաեւ ամերիկյան առաջնորդի կարողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ասվում է հոդվածում, Թրամփի ամենաարժեքավոր ակտիվներից է Նյու Յորքի կենտրոնում կոմերցիոն անշարժ գույքը, այդ թվում՝ տարածքներ, որոնք վարձով են տրվում գրասենյակներին։ Ներկայում ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսի բնակիչներին հրահանգվել է առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից։ Դրա պատճառով գործնական ակտիվությունը քաղաքում զգալիորեն նվազել է։ Forbes-ի հաշվարկներով՝ դրա հետեւանքով ԱՄՆ նախագահին պատկանող անշարժ գույքը էժանացել է՝ մոտ 1,9 մլրդ դոլարից հասնելով 1,2 մլրդ դոլարի։
Հոդվածում հաղորդվում է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը ունի նաեւ շուրջ 500 բնակելի անշարժ գույք ամբողջ երկրում: Ըստ ամսագրի, դրանց ընդհանուր արժեքը մարտի 1-ից մարտի 18-ը նվազել է մոտ 235 մլն դոլարից մինչեւ 148 մլն դոլար: Բացի այդ, ամերիկյան առաջնորդին պատկանող հյուրանոցների, առողջարանների եւ գոլֆի դաշտերի գները նույնպես ընկել են: Ըստ Forbes- ի, Թրամփը մարտի 1-ին ունեցել է նաեւ մոտ 160 միլիոն դոլար կանխիկ դրամ, այդ գումարը մինչեւ մարտի 18-ը չի փոխվել:
Դեռեւս մինչեւ երդմնակալությունը Թրամփը հայտարարում էր, որ հեռացել է իրեն պատկանող Trump Organization ընկերությունում բոլոր զբաղեցրած պաշտոններից, որպեսզի դրանք փոխանցի իր որդիների՝ Դոնալդի եւ Էրիկի կառավարմանը։ Ընդ որում, Թրամփը չի ազատվել իր ընկերություններից, քանի որ դա, ըստ իրավաբանների, կնշանակեր դրանց շատ ցածր գներով վաճառք՝ ի վնաս ընտանիքի մյուս անդամների։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել