Տուժում են միմյանց չսիրող ամուսնական զույգերը
Հայաստանում փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 6-7-ին արևմտյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Մասնավորապես, Երևանում Փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-7-ին ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, ապա այս գիշեր կլինի -12--14 աստիճան, այնպես որ, կրկին պետք է ուշադիր լինեք, որ ավտոմեքենաների ջուրը չսառի, ինչպես նաեւ չմրսացնեք ձեր մեջքը, երբ պառկեք քնելու: Բնականաբար, տուժելու են միմյանց չսիրող ամուսնական զույգերը, որոնք միմյանցից առանձին են քնում, իսկ սիրող զույգերի համար ցուրտը նշանակություն չունի:
Ի դեպ, փետրվարի 5-ի ցերեկը ջերմաստիճանն արեւի օգնությամբ կհասնի -3 աստիճանի: Մի խոսքով, գարնան մասին խոսելը դեռ վաղ է, չնայած ամսի 8-ին ցերեկը +2 աստիճան կլինի:
Top-News.am


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն