Իլոն Մասկն իր հետեւորդներին կոչ է արել ջնջել Facebook-ը
Միլիարդատեր Իլոն Մասկը հետեւորդներին կոչ է արել իրենց սարքերից ջնջել Facebook հավելվածը։ «Ջնջիր Facebook-ը, այն ճահիճ է»,- Twitter-ում գրել է Մասկը։
Այդպես է նա արձագանքել Facebook-ի մեկ այլ քննադատ, Ալի Ջիի եւ Բորատայի դերերով հայտնի դերասան Սաշի Բարոն Կոհնի թվիթին։
Դերասանը հայտարարել էր, որ Ցուկերբերգի սոցանցը անհրաժեշտ է կարգավորել պետական մակարդակով։ «Մենք թույլ չենք տալիս մի մարդուն տիրապետել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված ջրին։ Մենք թույլ չենք տալիս մի մարդուն տիրապետել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված էլեկտրաէներգիային։ Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս մի մարդուն վերահսկել տեղեկատվությունը, որը տեսնում է 2,5 մլրդ մարդ։ Facebook-ը պետք է կագավորվի իշխանությունների կողմից, ոչ թե կառավարվի կայսեր կողմից»,- իր էջում գրել է Բարոն Կոենը, հայտնում է Gazeta-ն։
Հետաքրքիր է, որ Facebook-ը ջնջելու անհրաժեշտության մասին գրառման նախօրեին Մասկը նաեւ քննադատել էր ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերը։ Twitter-ի իր էջում միլիարդատերը հրապարակել էր այն պատկերը, թե ինչ տեսք կունենա ռոբոտացված սմայլիկը տարբեր ընկերությունների՝ Apple-ի, Google-ի, Microsoft-ի եւ Samsung-ի, ինչպես նաեւ WhatsApp-ի գաջեթներում։
«Վերջինը հեռախոսի անվճար կոտրելու հետ հավաքածուի մեջ է»,- կատակել էր Մասկը՝ ակնարկելով ծառայության անվտանգությւան բազմաթիվ խնդիրները։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել