Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան», 2-րդը «Գրանտ Տոբակոն» է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016 թվականի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել մոտ 42 մլրդ 381 մլն դրամի հարկ (2015-ին այդ ցուցանիշը մոտ 268 մլն դրամով ավելի է եղել):
Ցանկի երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է, որը 2016-ին վճարել է 22 մլրդ 571 մլն դրամի հարկ (2015-ի համեմատ 64,8 տոկոսով ավելի): 2015-ին այս ընկերությունը ցանկի 8-րդ հորիզոնականում էր:
Երրորդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը 2016-ին վճարել է մոտ 17 մլրդ 264 մլն դրամի հարկ (2015-ի համեմատ նա ցուցանիշը բարելավել է 4,7 տոկոսով): ՀԷՑ-ը 2015-ին զբաղեցնում էր ցանկի 6-րդ հորիզոնականը:
Խոշորագույն 1000 հարկատուների ցուցակի 4-րդ տեղում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրն» է, որը վճարել է 15 մլրդ 526 մլն դրամի հարկ (2015-ի համեմատ հարկերը նվազել է 8,4 տոկոսով):
Իսկ 5-րդ տեղում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ն է, որը 2016-ին վճարել է 14 մլրդ 864 մլն դրամի հարկ: Այս ընկերության վճարած հարկերը 2015-ի համեմատ նվազել են 18,6 տոկոսով:
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ը, «Թեղուտ»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն, «Ֆլեշ»-ը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն