«Արան այնքան հաճելի մարդ էր». միլիարդատիրուհի Քայլի Ջեները պատմել է Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի հայազգի օդաչուի մասին (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները, անդրադառնալով լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ողբերգական մահվանը, պատմել է, որ անձամբ էր ճանաչում կործանված ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանին, և որ նրա հետ նույն ուղղաթիռով բազմաթիվ թռիչքներ է ունեցել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, քսաներկուամյա միլիարդատիրուհին իր ինստագրամյան էջում մանրամասնել է, որ անցած տարվա նոյեմբերին Զոբայանի հետ ուղղաթիռով թռիչք է ունեցել:
Բացի այդ, Ջեները հրապարակել է ավիաաղետի հետևանքով բոլոր զոհերի լուսանկարներն ու ցավակցել նրանց ընտանիքներին:
«Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ սրան. դա այն ուղղաթիռն էր, որով ժամանակ առ ժամանակ թռչում էի, իսկ օդաչուն՝ Արան, այնքան հաճելի մարդ էր»,-գրել է Ջեները:

Բրիտանական պարբերականը հավելում է, որ հայազգի օդաչուն մասնագիտական ասպարեզում երբևէ որևէ խնդիր չի ունեցել: Զոբայանն իր օդաչուական արտոնագիրը ստացել է 19 տարի առաջ, և այս ընթացքում նրա մասնակցությամբ որևէ պատահար չէր գրանցվել:

Կալիֆոռնիայում գործող Group 3 Aviation օդաչուական դպրոցի տնօրեն Կլաուդիա Լոուրին պատմել է, որ Արային ճանաչել են 1998թ. ի վեր:
«Նա շատ լավ ընկեր էր և ընտանիքի անդամ էր դարձել մեզ համար»,-նշել է կինը:

Զոբայանի գործընկեր Ջարեդ Յոչիմը CNN-ի հետ զրույցում ասել է, որ Արան շատ ուրախ և հանգիստ մարդ էր:
«Այդ պատճառով էլ մարդիկ միշտ ցանկանում էին նրա հետ թռչել»,-նշել է Յոչիմը:

Զոբայանը բանիմաց օդաչու էր և շատ լավ ծանոթ էր այն տեղանքին, որտեղ տեղի է ունեցել ավիաաղետը: Բացի այդ, նա տարիներ շարունակ սպասարկել է Բրայանթին և նրա ընտանիքին: Զոբայանի ընկերներից մեկը՝ Դարեն Քեմփը, պատմել է, որ Բրայանթն Արայից բացի ոչ մեկի թույլ չէր տալիս իր համար ուղղաթիռ վարել:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում խիտ մառախուղի հետևանքով տեղի ունեցած ավիաաղետը խլել է 41-ամյա Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս 7 մարդու կյանք:



















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA