Մոդելն առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել և զարմացել քննադատությունից
Մոդելը առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում և զարմացել քննադատությունից, գրում է lenta.ru-ն:
22-ամյա Արիելա Նիսան չմշակված լուսանկարներ է տեղադրել իր էջում, որտեղ տեսանելի է նրա ազդրերի ցելյուլիտը: Դրանից հետո նա դժգոհել է իր կազմվածքի մասին անընդհատ ստացվող սադրիչ և բացասական հաղորդագրություններից:
Նա նաև նշել է, որ որոշ ընկերություններ չեղյալ են հայտարարել իր հետ պլանավորված նկարահանումները` այն պատճառով, որ նրա մաշկը բավականաչափ հարթ չէ:
22-ամյա Նիսայի հետևորդները աջակցել են նրան և նշել, որ այդպիսով մոդելը ոգեշնչում է նրանց ընդունել իրենց թերությունները: «Շնորհակալ եմ իրական լուսանկարների համար»: «Շնորհակալ եմ ձեզ, ես սովորեցի սիրել իմ ցելյուլիտը: Եվ դուք գեղեցիկ եք, ինչպես միշտ»- գրել են նրանք մեկնաբանություններում: Այժմ մոդելն ավելի քան 350 հազար հետևորդ ունի Instagram-ի իր էջում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ