Պամելա Անդերսոնը պատմել է բռնաբարության մասին
Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը պատմել է, որ դեռ մանուկ հասակում սեռական ոտնձգությունների զոհ է դարձել, գրում է The Sun-ը:
«Ես ծանր մանկություն եմ ունեցել։ Չնայած, որ ես սիրող ծնողներ եմ ունեցել, վեցից տասը տարեկան հասակում իմ հանդեպ սեռական ոտնձգություն է կատարել կին դայակսը»,-հայտնել է հայտնի աստղը։
Մի քանի տարի անց Պամելային, իր խոսքերով, բռնաբարել է ծանոթը։ Նա ընկերուհու հետ գնացել է աղջկա ընկերոջ տուն։ Նա խոստովանել է, մինչ զույգը զբաղված էր, զուգընկերուհու բոյֆրենդի ավագ եղբայրը նրան հրավիրել է նարդի խաղալու։
«Դա վերափոխվեց մեջքի մերսման, ապա բռնաբարության։ Դա իմ առաջին հետերոսեքսուալ փորձն էր։ Նա 25 տարեկան էր, իսկ ես՝ 12», - պատմել է նա։
«Մալիբուի փրկարարները» ֆիլմի աստղը նաեւ հայտարարել է, որ սեռական բռնությունը շարունակվել է նաեւ դեռահաս տարիքում: Robb Road ավագ դպրոցում ուսանելու տարիներին նա ծանոթացել է Թայլերի անունով տղայի հետ։
«Նա որոշել էր, որ զվարճալի կլինի վեց ընկերների հետ ինձ բռնաբարելը։ Ես ուզում էի չքվել երկրի երեսից։ Դրանից հետո ինձ շատ դժվար էր վստահել մարդկանց», — ասել է Անդերսոնը։
Այժմ 52-ամյա աստղը հույս ունի երջանկություն գտնել հինգերորդ ամուսնությունից։ Պամելա Անդերսոնը նախօրեին գաղտնի ամուսնացել է 74-ամյա պրոդյուսեր Ջոն Փիթերսի հետ։ Ավելի քան 30 տարի առաջ նա արդեն Պամելային առաջարկություն էր արել, սակայն այդ ժամանակ տարիքային տարբերության պատճառով նա մերժել էր տղամարդուն։ Վաղեմի ծանոթները հարաբերությունները վերսկսել են 2019 թվականին եւ արդեն մի քանի ամիս անց Պամելան համաձայնել է ամուսնանալ նրա հետ:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA