Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանից Ես չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին Դուա Լիպան դատի է տվել Samsung-ին Օրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբ Բրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ֆլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկել Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC Իրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցում

Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք
Ոճ և դեմքեր

«Լավ առիթ էր, որ սափրվեմ հենց հանրության առջեւ». Սեպուհ Սիմոնեանը՝ Սիրուշոյի հետ նոր զուգերգի, մորուքից հրաժարվելու եւ նոր համագործակցությունների մասին

Երբեւէ ցավե՞լ է այնքան, որ մոռացել եք, թե ինչ է նշանակում ժպտալ… Օրերս այս հարցադրման շուրջ երաժշտասերներին համախմբեցին երգիչներ Սեպուհ Սիմոնեանը եւ Սիրուշոն: Capital Cities հանրահայտ խմբի անդամ ամերիկահայ հայտնի երգիչն ու հայկական երգարվեստի ամենապահանջված երգչուհիներից մեկը հանրությանը ներկայացրին իրենց նոր՝ Have You Ever Hurt Somebody երգը, որը ինչպես արտիստների նախորդ համագործակցությունը՝ միանգամից դարձավ համացանցային հիթ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սեպուհը պատմել է Սիրուշոյի հետ հերթական համագործակցության, տեսահոլովակում սափրվելու գաղափարի եւ 2020-ի ծրագրերի մասին:

«Երգը գրել եմ մոտ 13 տարի առաջ: Այդ ժամանակ այն ձայնագրեցի Ջիվան Գասպարյան կրտսերի հետ, նրա դուդուկի ներքո: Առաջին անգամ ես եւ Սիրուշոն այն որպես զուգերգ Հայաստանում ներկայացրել ենք 2017 թ-ի նոյեմբերին՝ Համալիրում՝ իմ մենահամերգի ժամանակ: Այդ օրը մենք ներկայացրինք նաեւ «Վույ աման» երգի ակուստիկ տարբերակը».-պատմում է երաժիշտն ու շարունակում,- «Դուետը շատ լավ հնչեց, այդպիսով որոշեցինք այն ձայնագրել նոր տարբերակով: Սիրուշոյի կատարմամբ Have You Ever-ի նոր տարբերակի պրոդյուսինգով զբաղվել եմ անցած տարի: Նա 2019-ի գարնանը ինձ հյուր եկավ Լոս Անջելեսում, ձայնագրեցինք նրա հատվածն ու նկարահանեցինք տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվել ենք ACRS-ի հետ միասին»:

Տեսահոլովակի ամենահետաքրքիր եւ սենսացիոն պահերից մեկն այն է, երբ երկար մորուքով հայտնի երգիչը հանկարծակի ամբողջովին սափրում է այն: Մինչ շատերը կարծում են, թե Սեպուհն իրականում զոհողության է գնացել հանուն տեսահոլովակի, շտապենք ցրել այդ ասեկոսեները: Իրականում երաժիշտը հեշտությամբ է համաձայնվել հրաժեշտ տալ մորուքին:

 

«Նման մտադրություն երկար ժամանակ ունեի: Տեսահոլովակը նկարահանեցինք իմ բնակարանում, եւ դա լավ առիթ էր, որ սափրվեմ հենց հանրության առջեւ»:

Երգի ամբողջական պրոդյուսինգն ավարտելու եւ տեսահոլովակը մոնտաժելու համար Սեպուհին եւ նրա թիմին պահանջվել է 9 ամիս: Երաժիշտն ուրախ է, որ հենց 2020 թ-ի մեկնարկին հանրությանը կարողացան ներկայացնել իրենց նոր համատեղ աշխատանքը:

Capital Cities բենդը, որի անդամ է նաեւ Սեպուհը, անցած տարի սեպտեմբերին առաջին անգամ եղավ Հայաստանում՝ մասնակցելու Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Գյումիրում: Երաժիշտները նաեւ ելույթ ունեցան Երեւանում:

Ինչ վերաբերում է բենդի հայաստանյան տպավորություններին եւ հնարավոր վերադարձին, Սեպուհը նշեց.

«Դա հրաշալի փորձ էր մեզ համար: Բենդի իմ ընկերներն իսկապես հավանեցին Հայաստանը, նրանք բացահայտեցին Երեւանն ու Գյումրին, եղան Գառնիում եւ Գեղարդում: Անհամբեր սպասում ենք այստեղ հանդես գալու եւս մեկ առիթի»:

Իսկ երաժշտական նորությունների առումով տարին, կարծես, թե բուռն է լինելու ամերիկահայ հայտնի երգչի համար.

«Այս տարի շատ ոգեւորված եմ. ուզում եմ ավելի շատ երգեր ու տեսահոլովակներ թողարկել, կենդանի համերգներ ունենալ: Հիմա աշխատում եմ իմ նոր ձայնասկավառակի շուրջ, ինչպես նաեւ համագործակցությունների, որոնք այնպիսի արտիստների հետ են, ինչպիսիք են՝ Սերժ Թանկյանը, Galestian-ը, Bei Ru-ն, Արտյոմ Մանուկյանը: Նոր նախագծեր կլինեն նաեւ Սիրուշոյի հետ»: