Վելայաթի. Առաջին անգամ չէ, որ «միամիտ ամերիկացին» սպառնում է Իրանին
Իրանը երբեք որեւէ երկրից թույլտվություն չի հարցնի՝ պաշտպանական գործունեություն իրականացնելու համար: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայաթին:
Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ «միամիտ ամերիկացին» սպառնում է Իրանին: Ըստ Վելայաթիի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղ թե ուշ կհասկանա, որ Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքները միայն վարկաբեկում են իրեն հանրության աչքերում, եւ որ նոր վարչակազմի ձեռնարկած միջոցառումները վնաս կհասցնեն ամերիկյան ժողովրդին ու երկրի ազգային շահերին: «Արդյունքում ԱՄՆ-ն կպարտվի»,- ասել է նա՝ հավելելով, որ ամերիկացիներն իրենք են դժգոհ Թրամփի արտակարգ միջոցառումների առիթով:
«Նա, ով սպառնում է Իրանին կամ ցանկացած մահմեդական երկրի, պետք է իր նախորդներին հարցնի, թե ինչպես են ամերիկացիները պարտվել Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում»,- նշել է Վելայաթին: Նա ընդգծել է նաեւ, որ Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ Աստանայում կայացած համաժողովն ապացուցել է, որ խնդիրը կարող է լուծվել առանց ԱՄՆ-ի կամ արեւմտյան այլ պետության մասնակցության:
«Իրանը երբեք որեւէ երկրից թույլտվություն չի հարցնի՝ իրեն պաշտպանելու համար, իսկ իրանական հրթիռների փորձարկումները միայն պաշտպանական բնույթ են կրում»,- ասել է նա:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն