Այս տարի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքն աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով
Այս տարի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքն աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով, հայտնում է Bloomberg ամսագիրը:
Համաձայն տարեկան «միլիարդատերերի ցուցանիշի» (Bloomberg Billionaires Index)` նրանց ունեցվածքն ընդհանուր գնահատվում է 5,9 տրիլիոն դոլար:
Այս տարվա առաջատարը LVMH ֆրանսիական հասարակական ընկերության (Moet Hennessy - Louis Vuitton) ղեկավար Բեռնար Առնոն էր, որին է պատկանում նաև Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշները:
Bloomberg ամսագրի տեղեկությունների համաձայն` նրա կարողությունը տարվա ընթացքում աճել է 36,5 միլիարդ դոլարով: Միևնույն ժամանակ Բեռնարը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է միայն երրորդ հորիզոնականը:
Առաջվա պես առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Amazon ամերիկյան ընկերության գործադիր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը` չնայած ամուսնալուծության գործընթացում 9 միլիարդ կորցնելուն:
Այս շաբաթ առցանց ռեթեյլերի բաժնետոմսերը թանկացել են ընկերության կողմից տոնական օրերին իրականացված ռեկորդային վաճառքի շնորհիվ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն