Հայաստանի՝ Ռուսաստանից գնվող սպառազինությունը կազատվի ԱԱՀ-ից. նախագիծ
Մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանից ներկրվող սպառազինությունը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագծին: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ արտոնություններ տրամադրելու են ինչպես 2015-ին կնքված վարկային համաձայնագրով, այնպես էլ դրանից հետո կնքվելիք համաձայնագրերով սպառազինության ներկրումներին: Օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշվում է.
«Հաշվի առնելով ՀՀ ԶՈւ համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման անհրաժեշտությունը և կարևորությունը՝ խնդիր է առաջանում համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԶՈւ համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնության տրամադրման համար համապատասխան իրավական դաշտի ապահովման տեսանկյունից»:
Ավելի վաղ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքվել է նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից սպառազինություն գնում է ներքին, ավելի էժան գներով: Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2014-ի հունիսի 25-ից:
Պայմանագիրը նախատեսում է, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունման, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով: Այսինքն ռազմական նշանակության արտադրանքի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի հայաստանյան գնորդը կարող է արտադրանքը գնելու բանակցությունները վարել անմիջապես ռուսաստանյան արտադրող ընկերության հետ ու հետևաբար գնումը կատարել անմիջապես արտադրողից, ավելի էժան գներով ու առանց միջնորդի: Նույնը վերաբերում է նաև ռուսաստանյան գնորդներին:
Գնումներից բացի, պայմանագիրը նախատեսում է նաև Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն