Կլինեն լուրջ բախումներ, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարել մինչև Արցախի նախագահի ընտրությունները. Արամ Հարությունյան (տեսանյութ)
Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի ջարդել-փշրելն այլևս չի աշխատում: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Դիտարկմանն առ այն, որ այս իշխանությունն ունի մի ցուցակ, որում տեղ գտած մարդկանց հերթով մեղադրանք է առաջադրվելու, հաղորդման մյուս հյուրը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուց հետո, այն քայլը, որով Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կզարմացնի, իր նկատմամբ շինծու մահափորձ բեմադրելն է: Ըստ Հարությունյանի՝ Քոչարյանի կալանքը քաղաքական հարց է:
Արամ Հարությունյանը Քոչարյանին կալանավորելը կապում է Արցախի հարցի հետ: Նրա դիտարկմամբ՝ լուրջ բախումներ կլինեն, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարել մինչև Արցախի նախագահի ընտրությունները:
«Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանն էլ կարծում է, որ այլևս ժամանակը չէ նախկիններին գնահատական տալու, որովհետև այսօր Հայաստանի առջև ծառացած ամենամեծ խնդիրն արցախյան հիմնահարցն է:
Թումանյանն իր խոսքում անդրադարձավ նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին. «Այն մարդիկ, ովքեր, կոչված են պահպանել նաև Հայաստանի սահմանադրությունը, այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի համաձայն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու հարցն է դրված: Այսինքն՝ վտանգված են նաև Հայաստանի իրավական, տնտեսական ոլորտները»:
Արամ Հարությունյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ինչ քայլերի է գնում, քանի որ դրսից ծրագիր ունի: Վերջինս համաձայնվեց նաև Լիկա Թումանյանի հռետորական հարցին առ այն, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանն ունի որոշակի պարտավորություն դրսի ուժերի նկատմամբ:
Հայկ Մամիջանյանն էլ գտնում է, որ ժողովրդին պետք չէ «զոմբիներ ու պողոսներ» անվանել, պարզապես պետք է մարդկանց հարցնել՝ դուք, որ ընտրում էիք Նիկոլ Փաշինյանին, ձեզ ասել էի՞ն, որ նախարարները մոտ երկու միլիոն աշխատավարձ են ստանալու, իսկ ձեր ընտրած պատգամավորներն էլ բառի բուն իմաստով «ձրի» շրջելու են ամբողջ աշխարհով:
Լիկա Թումանյանն էլ չի հավատում, որ ժողովուրդը ռացիոնալ ձևով է ընտրություն կատարում: Ըստ նրա՝ ժողովուրդն առաջնորդվեց էմոցիաներով, դրա համար էլ գնաց այս ընտրությանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը