ՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներին
ՆԱՏՕ-ի վեց երկրի ռազմածովային ուժերի նավաստիներ մասնակցում են Սև ծովում մեկնարկած Opex-26 (Operational Experimentation, գործառնական թեստավորում) միջազգային վարժանքներին՝ ինքնավար ծովային անօդաչուներով։ Այս մասին հայտնել է Ռումինիայի ռազմածովային ուժերի շտաբը։ Միջազգային վարժանքները, որոնց խնդիրն է ծովային անօդաչուների փորձարկումները, տեղի են ունենում մայիսի 18-29 Մանգալիայի ռազմական նավահանգստում և Սև ծովի մի շարք շրջաններում, նշված է հաղորդագրության մեջ։
Վարժանքներին մասնակցում են Բուլղարիան, Կանադան, Պորտուգալիան, Ռումինիան, ԱՄՆ-ն և Թուրքիան, ինչպես նաև ծովային անօդաչուներ արտադրող քաղաքացիական ընկերությունների ներկայացուցիչներ։ «Զորավարժությունների ընթացքում կմշակվի վերջրյա և ստորջրյա անօդաչու համակարգերի կիրառումը, ինչպես նաև կանցկացվեն մարտավարական մանևրներ՝ ուղղված մասնակիցների միջև համագործակցության ամրապնդմանը», - նշված է Ռումինիայի ռազմածովային ուժերի շտաբի հաղորդագրության մեջ:
Ռումինիայի կողմից վարժանքներում գործի են դրված «Գրիգորե Անտիպա» նավը՝ ջրասուզորդներով, «Կապիտան Կոնստանտին Դումիտրեսկու» ականորս նավը և երկու հիդրոգրաֆիկ նավ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում