Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստան

«Ինչպե՞ս կարող է 25 եվրո արժողությամբ տոմսով իրականացվել 3 ժամից ավելի տևող թռիչք՝ առանց ինչ-որ սուբսիդավորման». Լևոն Ջանիբեկյան

Երեկ Քաղավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի նկատմամբ խստացված ստուգումներ իրականացնելու մասին տեղեկություններից՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու հետ, ֆինանսական միջոցների անբավարարությունից, ցածր աշխատավարձերից, «Տարոն-Ավիայի»՝ հայկական շուկայից դուրս գալու և այլ հարցեր մասին:

Այս թեմաների վերաբերյալ 168.am-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբանական բաժնի նախկին պետ Լևոն Ջանիբեկյանի հետ:

– Երեկ ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, պատասխանելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով ԵՄ հանձնաժողովի կողմից խիստ քննության ենթարկելու վերաբերյալ հարցին, նշել է, որ այդ խնդիրը նոր չէ, շատ վաղուցվա է, 10 տարվա, և թե հիմա ինքը մաքրում է այդ խնդիրը: Դուք ավիացիայում ունենք բազմամյա աշխատանքային փորձ, և, փաստորեն, Ռևազյանի բարձրացրած խնդիրն անդրադառնում է նաև Ձեզ: Փաստացի ստացվում է, որ Դուք Ձեր՝ քաղաքացիական ավիացիայում աշխատելու տարիներին անվտանգության խնդիրների վրա աչք եք փակել: Ինչպե՞ս կմեկնաբանեք Տաթևիկ Ռևազյանի այս հայտարարությունը:

– Ես չեմ համաձայնի, որ շուրջ 10 տարի նման խնդիր է եղել: Չի կարող թռիչքային անվտանգության խնդիրը 10 տարի լինել բարձիթողի վիճակում: Մենք պետք է հաշվի առնենք, որ 2007 և 2015թթ. ունեցել ենք Քաղավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված թռիչքային անվտանգության հետևյալ ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 95 % և 87 %-ի կարգի օրենսդրական և կիրառելիության համապատասխանություն: Սրանք միջինից 60% բարձր ցուցանիշներ են: Սա ICAO-ի կայքում տեղադրված է, փակ տեղեկատվություն չէ:

– Այդ դեպքում ինչի՞ վրա էին հիմնված Տաթևիկ Ռևազյանի պնդումները:

– Ինձ համար զարմանալի է դա: Միգուցե նկատի ուներ, որ ավիաընկերություններին արգելել են թռչել, որովհետև վերահսկողություն չի եղել, ու անվտանգային խնդիրնե՞ր են առաջացել: Ամբողջությամբ չեմ կարող համաձայնել դրա հետ: Այո, բարդություններ եղել են, հիմնականում՝ Աֆրիկայում, բայց գիտեմ, որ ՔԱԿ տեսուչները մշտապես գործուղվել են այնտեղ և օդանավերը ստուգել են: Այնպես չի եղել, որ օդանավերը չեն ստուգվել, թռիչքային պիտանելիություն չեն ունեցել: Իմ պաշտոնավարած ժամանակահատվածում, համենայն դեպս, միշտ եղել են: Դա էլ է բաց տեղեկատվություն, գործուղումները կան, կարող են նայել: Այն տեսուչները, որոնք թռիչքային պիտանելիության որակավորում ունեն, մշտապես գործուղվել են Աֆրիկա և ստուգել են: Բացի դրանից, օդանավը թռիչքային պիտանելիության վկայական ունի, որը տրվում է որոշակի ժամկետով: Դրանք երկարացվելիս կրկին միշտ անցնում են ստուգում:

– Տաթևիկ Ռևազյանը նաև նշեց, որ Հայաստանը բավարար ռեսուրսներ չունի Քաղավիացիայի ոլորտը վերահսկելու, և համապատասխան ռեսուրսներ չունենալը կապում է ցածր աշխատավարձերի հետ: Եվ, ըստ ՔԱԿ նախագահի, եթե աշխատավարձերը չբարձրացվեն, ավիացիոն անվտանգության վտանգման ռիսկեր կլինեն: Տեղյակ ենք, որ վերջին 1.5 տարվա ընթացքում քաղավիացիայից դուրս են եկել մի շարք մասնագետներ, որոնք համարվում էին ոլորտի հենասյուներից, այդ հեռացողներից մեկն էլ Դուք եք եղել: Դուք ինչո՞վ եք մեկանաբանում Ձեր՝ աշխատանքից ազատվելը: Արդյո՞ք ցածր աշխատավարձերի պատճառով եք Դուք և Ձեր գործընկերները դուրս եկել աշխատանքից: Նախկինում ինչպե՞ս էիք այդքան ցածր աշխատավարձերով ապահովում ավիացիոն անվատնգությունը և իրականացնում քաղավիացիայի գործառույթները:

– Իմ մասով ես կարող եմ ասել՝ աշխատավարձը պատճառ չի հանդիսացել, որ ես աշխատանքից ազատվելու դիմում գրեմ: ՀՀ-ում ավիացիան միշտ եղել է այն ոլորտը, որն ուշադրության ներքո է եղել, և բազմաթիվ տարիներ Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակիցները ստացել են պարգևավճարներ, ինչի իրավունքն ամրագրված է եղել նաև «Քաղավիացիայի մասին» օրենքով, և դրա համար արտաբյուջետային ֆոնդ է նաև ստեղծվել, որի ծախսման ուղղություններից են եղել, այդ թվում՝ նաև պարգևատրումները, վերապատրաստումները: Ես լսեցի նաև ինքնաֆինանսավորման մասին միտք: 2008-2009թթ. նման միտք նույնպես եղել է, որ տարբեր ավիացիոն ադմինիստրացիաներ ամբողջ աշխարհում կիրառում են, ես ինքս էլ այդ հարցով զբաղվել եմ, սակայն մեր օրենսդրությունը թույլ չի տվել դա անել, որովհետև պետական կառավարչական հիմնարկը ձեռնարկատիրական գործունեություն իրավունք չունի իրականացնել, շահույթ հետապնդել:

– Օրենքն այժմ փոխվե՞լ է:

– Ոչ: Այսօր գործող օրենքով էլ դա հնարավոր չէ անել, եթե օրենսդրական փոփոխություն չնախաձեռնեն: Ծառայությունները մատուցելու համար պետական համակարգի հիմնարկները կարող են պետական տուրք գանձել: Պետական տուրքը, սակայն, ուղղվում է պետբյուջե: Ես չեմ գտնում, որ այդ ֆինանսական միջոցները, ռեսուրսը չկան: Այստեղ խնդիրն ուրիշ տեղ է:

– Կա՞ն իրականում:

– Այդ ռեսուրսն իրականում այս պահի դրությամբ կա, միշտ եղել է, ՔԱԿ-ն ունի արտաբյուջետային միջոցների հաշիվ, որը ստեղծված է օրենքով: Նախկինում պետական այլ մարմինների համեմատ՝ բավականին լավ պարգևավճարներ էին ստանում աշխատակիցները: Ճիշտ է, ոչ այն մակարդակի, որը մասնավոր սեկտորում էին ստանում, բայց ավիացիայի աշխատակիցներն ամսական կտրվածքով միշտ էլ պարգևավճարներ էին ստանում: Երբ ընդունվեց պետական ծառայողների վարձատրության մասին օրենքը, այնտեղ սահմանափակում դրվեց, որ պարգևավճարների ֆոնդը չի կարող ավելի լինել, քան տարեկան աշխատավարձի 30%-ը: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ գումարի առկայության պարագայում մարդուն չես կարողանում աշխատավարձի 30%-ից ավելի պարգևատրում տալ: Իսկ դա արդեն լուրջ խնդիր է առաջացնում, ու վերջին 4-5 տարին, անգամ, եթե գումարը կա, ավել չես կարողանում վարձատրել:

– Բայց հիմա դա խնդի՞ր է: Կառավարությունում յուրաքանչյուր ամիս ֆիքսված 100 % պարգևավճար են տալիս: Վարչապետի գաղտնի հրաման կա նույնիսկ դրա վերաբերյալ:

– Ես ուղղակի չգիտեմ՝ ինչ կարգով են տալիս: Կառավարման մարմնի պարգևատրման ֆոնդը չի կարող գերազանցել աշխատավարձի ֆոնդի 30%-ը: Դա օրենքով է ամրագրված, իսկ այդ օրենքում փոփոխություն ես չեմ տեսել, որ լինի: Միգուցե աշխատակազմի մի մասը ստանում է, մյուսը՝ ոչ: Այդ մեխանիզմը կարող է կիրառվել: Չգիտեմ՝ որքանո՞վ է դա արդար, բայց համենայն դեպս աշխատանքի գնահատման համակարգ կա, որն արվում է փաստաթղթաշրջանառության համակարգով, ղեկավարի կողմից:

– Դուք երբ նոր էիք աշխատանքից ազատվելու դիմում գրել, մենք զրուցել ենք, և Դուք չասացիք Ձեր աշխատանքից ազատվելու պատճառը: Միգուցե 1.5 տարի անց, ամեն դեպքում, ասեք՝ ինչո՞ւ ազատվեցիք աշխատանքից:

– Ընդհանուր քաղաքականությունը, որը վարվում է Քաղավիացիայի կոմիտեում, համահունչ չէ իմ մտքերի հետ:

– Դուք այն ժամանակ էլ նույն բանն ասացիք: Չե՞ք ուզում մանրամասնել:

– Ես շատ ողջունում եմ լոուքոսթեր ընկերությունների մուտքը Հայաստան: Որպես ՀՀ քաղաքացի՝ ողջունում եմ, որովհետև, եթե էժան թռիչքի հնարավորություն լինի, բոլորս էլ կօգտվենք դրանից: Բայց երբ ես նայում եմ դրա հետևանքներին, ուղղակի որպես ոլորտի մարդ՝ ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող է 25 եվրո արժողությամբ տոմսով իրականացվել 3 ժամից ավելի տևող թռիչք՝ առանց ինչ-որ սուբսիդավորման: Այսինքն՝ ավիաընկերությունը վնասո՞վ պետք է աշխատի, այն դեպքում, երբ մեզ մոտ օբյեկտիվ պատճառներով վառելիքն ավելի թանկ է, քան հարևան պետություններում: Այսինքն՝ միայն տրանզիտի համար, որ անցնում է Հայաստանի տարածքով, բավականին մարժա է սահմանված, որ մենք վճարում ենք: Սա արդեն անհավասար պայման է՝ Վրաստանի կամ այլ պետության համեմատությամբ: Ես այս հաշվարկը չեմ կարողանում հասկանալ: Նման զոհաբերության ոչ մի արտասահմանյան ավիաընկերություն չի գնա:

– Այսինքն՝ Ձեր պաշտոնավարման ժամանակ այս խոսակցությունը եղե՞լ է: Դուք Ձեր կարծիքը հայտնե՞լ եք:

– Ոչ, նման խոսակցություն չի եղել: Ես երկար չեմ աշխատել Տաթևիկ Ռևազյանի հետ:

– «Տարոն-Ավիան» էլ դուրս եկավ շուկայից, ըստ էության:

– Ես շատ ցավում եմ՝ «Տարոն-Ավիայի» հետ կապված: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև մենք ունեինք 4 օդանավ, լավ թե վատ, բայց ունեինք որպես սեփականություն՝ 4 հայկական օդանավ, որոնք Գառնիկ Պապիկյանի սեփականությունն էին: Ոչ ֆինանսական լիզինգ էին, ոչ վարձակալությամբ էին օգտագործվում, զուտ Հայաստանի քաղաքացու սեփականությունն էին: Ու այսօր, փաստորեն, այդ օդանավերը դրսում են գրանցվելու, որովհետև, եթե օդանավը կանգնած մնա, ծախսն ավելի շատ կլինի: Դրա համար ափսոսում եմ, որ Հայաստանը զրկվեց 4 օդանավերից: Չեմ խոսում այն մասին՝ հի՞ն են, լա՞վն են, թե՞ վատը, ուղղակի մեր մոտից գնաց, երբ անհրաժեշտության դեպքում, Աստված մի արասցե, կարող էին օգտակար լինել, ինչպես որ Եգիպտոսից անհրաժեշտության պարագայում ինքնարժեքով թռիչք իրականացրեց:

– Այսինքն՝ այլ երկրից, ամեն դեպքում, իրենք կթռչեն:

– Կարծում եմ. Գառնիկ Պապիկյանը լուրջ բիզնեսմեն է, և եթե մարդն ունի 4 սեփական օդանավ, իհարկե, պետք է թռչի, հակառակ դեպքում ավելի շատ ծախսեր կլինեն:

– Վերջերես Ազգային ժողովն ընդունեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի՝ նոր ուղղություններից (վերջին 12 ամսում չսպասարկված) օգտվել պատրաստվող ուղևորներն օդի տուրքի գումար չեն վճարի: Ի՞նչ կարծիք ունեք օրենքի այդ փոխոփությունների վերաբերյալ: Արդյոք օդի տուրքի չեղարկումը նոր ավիաընկերությունների համար անհավասար մրցակցային պայմաններ չի՞ առաջացնում այժմ գործող ավիաընկերությունների նկատմամբ, որոնք պարտադրված պետք է շարունակեն վճարել 10.000 ՀՀ դրամ պետտուրքը:

– Իմ կարծիքով՝ սա մրցակցային անհավասար պայմաններ առաջացնում է: Որպես ոլորտի իրավաբան, ով ուսումնասիրել է միջազգային բազմաթիվ պայմանագրեր, պետք է ասեմ, որ սա անուղղակի սուբսիդիա է, ինչն արգելված է բոլոր միջազգային պայմանագրերով:

– Հետևանքներն ինչպիսի՞ն կլինեն:

– Չեմ կարող ասել, բայց այն ավիաընկերությունները, որոնք թռչում են այդ ուղղություններով, իրավունք ունեն բողոքարկել դա համապատասխան մրցակցային մարմիններին: