Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան
Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան, ամբողջական արդյունքները մոտ օրերս կհրապարակենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Ուսումնասիրության ընթացքում բոլոր խնդիրներին անդրադարձ ենք կատարել, սակայն մենք գազի ճնշումով չենք զբաղվում, քանի որ կա շուկայի վերահսկողության տեսչություն, որն էլ օրենքի կարգավորմամբ ճնշումը ստուգում է: Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա որոշակի եզրահանգումներ ենք կատարել, թեև կոնկրետ անձի խախտում չենք հայտնաբերել, քանի որ շուկայի ուսումնասիրությունը կոնկրետ անձանց վրա վարույթ չէ, այլ հիմքերն ենք վեր հանել, որ հետագայում վարույթ հարուցեն»,-ասաց նա:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջին մտահոգությունը եղել է ծավալների հետ կապված և դա որոշակի եզրահանգման տեղիք է տալիս, որ նախկինում կարող է եղել է ստվերային շրջանառություն: «Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է եղել, որ վաճառքը կիլոգրամով անցման շրջանում գներն էապես տարբերվել են ինքնարժեքից և ոչ ձեռնտու պայմաններում են վաճառել, որը ևս կասկածի տեղիք է տալիս: Երրորդը, որ դեպքեր ենք արձանգարել, որ ամբողջական նույն գնով է վաճառվում տարբեր տնտեսավորողների մոտ, սակայն նույն տնտեսական պայմաններում չեն գործում»,-ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ այս բոլոր ուսումնասիրությունները փոխանցելու են համապասխան մարմիններին, իսկ նրանք, որոնք գտնվում են իրենց տիրույթում, իրենք են վարույթ հարուցելու կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն