Coca-Cola-ն կփոխի բաղադրատոմսը
Coca-Cola-ն եւ PepsiCo-ն պատրաստվում են մինչեւ 2024 թվականի վերջ ըմպելիքներում միջինը 10 տոկոսով պակասեցնել շաքարի պարունակությունը։ Այս մասին գրում է Դեմյան Կուդրյավցեւի ընտանիքին պատկանող «Վեդոմոստի» թերթը՝ հղում կատարելով Անալկոհոլ ըմպելիքների եւ հանքային ջրերի արտադրողների միությանը եւ ըմպելիքների մի շարք արտադրողների, տեղեկացնում է Lenta-ն։
Շաքարի պարունակության պակասեցումն ըմպելիքներում նախատեսված է Կամավորական պարտավորությունների վարքականոնում։ Բացի շաքարի պարունակության պակասեցումից, այն նախատեսում է ըմպելիքների տեսականու ոչ մեծ փաթեթներ (500 միլիլիտրից պակաս) եւ տեղեկատվության տեղադրում ըմպելիքի բաղադրության մասին՝ գնորդների համար հասկանալի ձեւով։
Միության մասնակիցները պատրաստվում են սահմանափակել իրենց անալկոհոլ ըմպելիքների գովազդումը։ Օրինակ, նրանք այլեւս չեն տեղադրի գովազդ հեռուստատեսությունում, ռադիոյով եւ տպագիր պարբերականներում, որոնց լսարանի կեսից ավելին 12 տարեկանից փոքր երեխաներն են։ Ընկերությունները նաեւ կհրաժարվեն ըմպելիքների անվճար բաժանումից դպրոցների եւ մանկական հաստատությունների մոտ։
Բացի Coca-Cola-ից եւ PepsiCo-ից, վարքականոնը պատրաստվում են ստորագրել IDS Borjomi Russia-ն, «Չեռնոգոլովկա» կառավարող ընկերությունը եւ «Հոլդինգ ակվան» («Եսենտուկիի» արտադրողը)։ Ինչպես պարզաբանել է միության ղեկավար Մաքսիմ Նովիկովը, փաստաթղթի գլխավոր անելիքը ռացիոնալ սպառման խթանումն է. թեեւ քաղցր գազավորված ըմպելիքները չեն սպառնում առողջությանը, բայց դրանք պետք է օգտագործել բանական ծավալներով։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն