Միլիարդատիրոջ կենցաղը. Մարկ Ցուկերբերգը ցույց է տվել իր տունն ու պատմել ընտանիքի մասին (տեսանյութ)
Facebook սոցկայքի համահիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր կնոջ՝ Փրիսցիլա Չանի հետ հանրության առջև բացել է իրենց գեղեցիկ առանձնատան դռներն ու ցույց տվել, թե որտեղ են ապրում: Ամուսինները դա արել են CBS This Morning հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցի շրջանակում:
Կալիֆոռնիայում գտնվող տան տարբեր անկյունները ցույց տալուց բացի նրանք նաև պատմել են ՝ ինչպես են ամուր պահում ընտանիքն ու ինչ սկզբունքներով են դաստիարակում երկու դուստրերին:
Նշվում է, որ Ցուկերբերգի առանձնատունը գտնվում է Պալո Ալտոյում ու արժե 7 մլն դոլար:
Ամուսինները հարցազրույցի մեծ մասն անցկացրել են ընդարձակ ու հարմարավետ խոհանոցում, որտեղ երեխաների հետ թխվածքաբլիթ են պատրաստել ու զրուցել անկաշկանդ միջավայրում:
Նրանք խոստովանել են, որ յուրաքանչյուր շաբաթ պարտադիր ժամադրություն են ունենում երկուսով՝ մի կողմ թողնելով աշխատանքային խնդիրներն ու հոգսերը:
Ինչ վերաբերում է դուստրերի դաստիարակությանը, ապա ամուսինների խոսքով՝ նրանք բավական խիստ են, պահանջում են կարգապահություն և առհասարակ երես չեն տալիս նրանց: Նրանք երեխաներին սովորեցնում են գնահատել ծանր աշխատանքի արժեքը:
«Նախևառաջ մենք նրանց ամեն ինչ չենք տալիս, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է: Բացի այդ, նրանք ունեն իրենց պարտականությունները: Մենք նրանք առաջադրանքներ ենք հանձնարարում ու մեզ հետ երբեմն աշխատանքի ենք տանում»,-պատմել է Ցուկերբերգը: Նրա համոզմամբ՝ շատ կարևոր է, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչ աշխատանքով են զբաղված ծնողները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ