Եվրոյի հանդեպ վստահությունն այսօր ավելի բարձր է, քան նրա գոյության ողջ ընթացքում․ Քրիստին Լագարդ
Եվրոյի հանդեպ վստահությունն այսօր ավելի բարձր է, քան նրա գոյության ողջ ընթացքում, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը Մայնի Ֆրանկֆուրտում։ Եվրոպացիների 76 տոկոսն աջակցում է միասնական արժույթի գաղափարին, նշել է Լագարդը՝ դա «պատմական մաքսիմում» անվանելով, հաղորդում է DW-ը։
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարիո Դրագիին նոյեմբերի սկզբին փոխարինած 63-ամյա Քրիստին Լագարդը նոյեմբերի 27-ին Մայնի Ֆրանկֆուրտում հանդիսավոր պայմաններում իր ստորագրությունն է դրել 20 եվրոն պատկերող հսկայական նմուշի վրա։ Նման ստորագրությամբ առաջին թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2020 թվականի երկրորդ կեսին։ Մարիո Դրագիի եւ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահների ստորագրությամբ թղթադրամները նույնպես կմնան շրջանառության մեջ։
Այսօրվա դրությամբ Եվրոն հադիսանում է 19 եվրոպական պետությունների պաշտոնական արժույթը։ «Դա մեր տնտեսական տարածքն ամրացնող ցեմենտն է»,- նշել է Լագարդը։
Նոյեմբերի 26-ին Եվրոպական կենտրոնական բանկը թողարկել է նորացված 100 եւ 200 եվրոյի թղթադրամներ։ Դրանց գույները (կանաչ եւ դեղին) ավելի հագեցած են քան հներինը։ Եթե դրանց նայել լույսի հակառակ կողմից, կարելի է տեսնել փյունիկյան Ագենոր թագավորի դուստր եւ հին հունական առասպելների հերոսուհի Եվրոպայի դիմանկարը։ Նոր նմուշի եվրոթղթադրամներն ունեն կեղծելն ավելի բարդացնող պաշտպանական լրացուցիչ տարրեր։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն