Հեռախոսի հավելվածից չեք թաքցնի ձեր զգացմունքները
Մասսաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտական թիմը բջջային հեռախոսի հավելված է ստեղծել, որը կարողանում է սովորական զրույցի ժամանակ ֆիքսել մարդկային զգացմունքները։
Այդ մասին հաղորդում է The Verge –ը։
Գիտնականները հավելվածի մեջ ներկառուցել են ֆիտնես–թևնոց, որի շնորհիվ կարողանում են հավաքել տեղեկատվություն և վերլուծել զրույցի ընդհանուր երանգները։ Արհեստական ինտելեկտի օգնությամբ ծրագիրը կարող է որոշել, թե խոսակցության որ պահին մարդը ուրախացավ կամ տխրեց, ինչպես նաեւ ֆիքսել զգացմունքային փոփոխությունները հինգ վայրկյան միջակայքերի ընթացքում։
Բացի դրանից, արհեստական ինտելեկտը հաշվում է մաշկի ծածկույթի ջերմաստիճանը, զարկերակի հաճախականությունը, ինչպես նաեւ խոսողի շարժումները, օրինակ՝ ձեռքերը թափահարելը։ Նեյրոցանցը կարողացել է որոշել խոսակցության տոնը 83% ճշգրտությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռոբոտը հաջողությամբ անցել է «մարդկայնության» տեստը։
Top-News.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը