Այս տարվա առաջին եռամսյակում ուղևորափոխադրումները 6,1%-ով նվազել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում ուղևորափոխադրումների ծավալները նվազել են: Ինչպես հայտնի է' դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ԱՎԾ տվյալներով' այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորափոխադրումները 6,1 տոկոսով նվազել են: Երկաթուղով ուղևորափոխադրումները նվազել են 5.7 տոկոսով, ավտոմոբիլայինը' 6.6 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 13 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է' ուղևորևերի նվազումը: Պաշտոնական ավալներով' ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղևորափոխադրումների ծավալների վրա: Հավելենք, որ էլեկտրատրանս պորտով ուղևորափոխադրումները նույնպես նվազել են 4 տոկոսով: Խոսքը Երևանի մետրոյի մասին է»,-գրում է թերթը:
















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ