Սպառողական գներն աննորմալ աճել են
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երկարատև գնանկումային փուլից հետո Հայաստանում այս տարվա ապրիլին գրանցվեց գնաճ: Սպառողական գների աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի թանկացմամբ: Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը Հայաստանում թանկացել է 5.9 տոկոսով: Սա աննախադեպ ցուցանիշ է անցած մեկ-մեկուկես տարիների ընթացքում: Թե ինչով է պայմանավորված այս գնաճը, ճիշտն ասած, այնքան էլ չի հասկացվում: Շուկայական կանոններով ապրող երկրներում գները կարող են աճել երկու հիմնական պատճառներով: Եթե պատկերավոր ներկայացնենք այդ պատճառները, ապա դրանք հետևյալն են: Ասենք, թանկացել են սննդամթերքի միջազգային գները: Հայաստանը սննդամթերք ներկրող երկիր է, և համաշխարհային շակայում գների փոփոխությունները պետք է անդրադառնան ներքին գների վրա: Հաջորդ պատճառը կարող է լինել բնակչության գնողունակ պահանջարկի կտրուկ աճը: Այսինքն՝ մարդիկ հարստանում են և ավելի շատ ապրանք կարող են գնել, այդ դեպքում տվյալ ապրանքները ներկրողները կամ արտադրողներն իրենց բիզնեսից ավելի մեծ շահույթ ստանալու ակնկալիքով փոքր-ինչ բարձրացրել են գները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ