Սեւանից չի կարելի այլեւս ջուր բաց թողնել՝ նույնիսկ էներգետիկայի համար.
Սեւանա լճից չի կարելի այլեւս ջուր բաց թողնել, նույնիսկ՝ էներգետիկ նպատակներով։ Այս մասին մայիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը երեք նախարարությունների հանձնարարել էր (Բնապահպանության, էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների, Գյուղատնտեսության) առաջիկա 3 տարում Սեւանի ջրաբաշխիչի 1 մլրդ խորանարդ մետրով ընդլայնումը՝ հիդրոէներգետիկայի եւ գյուղատնտեսության զարգացման նպատակներով։
Դրա հետ կապված՝ Մինասյանն ընդգծել է. «Նախարարությունը Սեւանը համարում ռազմավարական ջրային աղբյուր, որն արժեքով ավելին է, քան լրացուցիչ էլեկտրաէներգիան եւ բերքը։ Մենք պատրաստ ենք քննարկումների, սակայն դրա համար առավել մանրամասն հիմնավորում պետք է լինի»։
Հիշեցնենք, որ ըստ գործող օրենսդրության, լճից չի կարելի տարեկան 170 մլն խորանարդ մետրից ի ջուր բաց թողնել։
















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ