Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը
Հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Հայաստանի Ազգային հավաքականը: Այս մասին հաղորդում է Soccernews.ru-ն՝ հղում անելով Metaratings.ru-ին:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մասնագետը Հայաստանում մարզչական կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի. նա կարող է գլխավորել կամ «Փյունիկը», կամ Հայաստանի հավաքականը: Երկու թիմերն էլ այս պահին առանց գլխավոր մարզչի են: Ազգային ընտրանու ղեկից հրաժարվել է Արմեն Գյուլբուդաղյանցը: «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Սուրեն Չախալյանը, իսկ Ալեքսանդր Տարխանովին այլ պաշտոն է տրվել:
Ալեքսանդր Գրիգորյանը վերջին աշխատավայրը եղել է ռուսական «Տամբովը», որի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել ՌՖՊԼ-ի 13-րդ տուրում «Ուրալից» կրած պարտությունից հետո:
Նշվում է նաև, որ ամբողջ անցած շաբաթը Ալեքսանդր Գրիգորյանը եղել է Հայաստանում: Հիշեցնենք, որ այստեղ նա ներկա էր եղել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի «Ուրարտու» – «Ալաշկերտ» խաղին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների