Գորիսի ԲԿ-ն 3 ամիս է՝ առանց տնօրենի է մնացել
Գորիսի բժշկական կենտրոնն արդեն 3 ամիս է՝ մնացել է առանց տնօրենի:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռ Սաշիկ Խաչատրյանի՝ հունվարի 30-ին աշխատանքից ազատվելուց հետո դեռեւս մրցույթ չի հայտարարվել:
Գորիսի հիվանդանոցից տեղեկացանք, որ առայժմ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Լեւոն Հարությունյանը: Չի բացառվում, որ հենց նա էլ այս անգամ նշանակվի տնօրեն:
Հիշեցնենք, որ Սաշիկ Խաչատրյանը Գորիսի ԲԿ-ի տնօրեն էր նշանակվել մեկ տարի առաջ: Թե ինչու նա աշխատանքից ազատվեց, պաշտոնական ոչ մի պատասխան այդպես էլ չեղավ: Ըստ մամուլի հրապարակումների՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել, նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: Այս խախտումները բացահայտվել են այն տնօրեն հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել:
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, Սաշիկ Խաչատրյանը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները, նամակ է գրել ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությանը՝ առաջարկելով ստուգումներ իրականացնել հիվանդանոցում եւ պարզել ողջ իրողությունը:
















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ