Apple-ը 5G ցանցի աջակցությամբ iPhone կներկայացնի
Apple-ն իր սարքավորումների արտադրողներին խնդրել է 5G ցանցի աջակցությամբ iPhone ստեղծել, գրում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով Nikkei Asian Review-ին:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ 2020-ին ներկայացվելիք 3 մոդելները հագեցած կլինեն առաջադեմ պրոցեսորով եւ էկրանով:
Ընկերությունը մտադիր է 80 մլն սարքավորում առաքել: Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ ընկերությունը «վաճառքների ագրեսիվ նպատակ է դրել իր առջեւ»:
Nikkei Asian Review-ն գրում է, որ Apple-ն այդպիսով հույս ունի Huawei-ին հեռացնել սմարթֆոնների արտադրողների երկրորդ հորիզոնականից: Ե՛վ Huawei-ն, ե՛վ սմարթֆոնների խոշոր արտադրող Samsung-ն արդեն 5G ցանցի աջակցությամբ սմարթֆոններ են թողարկել: Եթե Apple-ը նման սմարթֆոն ներկայացնի, ապա հավանականությունը մեծ է, որ կարագացնի աշխարհում համապատասխան ենթակառուցվածքի զարգացումը, հատկապես՝ Չինաստանի սահմաններից դուրս, որն արդեն խոշոր ներդրումներ է արել տեխնոլոգիաների զարգացման գործում, գրում է պարբերականը:
Այն, որ Apple-ը 2020-ին 5G ցանցի աջակցությամբ iPhone կներկայացնի, կանխատեսել է նաեւ TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն: Նա հայտնի է Apple-ի ծրագրերի վերաբերյալ իր ճշգրիտ կանխատեսումներով:
Այս տարի Apple-ը շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է բյուջետային iPhone 11 մոդելը, ինչպես նաեւ iPhone 11 Pro-ն եւ iPhone 11 Pro Max-ը՝ 4G ցանցի աջակցությամբ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն