«Սևիլիան» ու «Վալենսիան» ոչ ոքի խաղացին, «Նապոլին» բաց թողեց հաղթանակը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» ստադիոնում ուժերը չափեց «Սևիլիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
«Վալենսիայի» կազմից աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ռուբեն Սոբրինոն, իսկ «Սևիլիայի» կազմից՝ արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը:
«Սևիլիան» այժմ 20 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է, իսկ «Վալենսիան» 14 միավորով 11-րդն է:
Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Նապոլին» տնային խաղում մրցեց «Ատալանտայի» հետ: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը չկարողացավ հաղթանակ տոնել: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նապոլիի» սերբ պաշտպան Նիկոլա Մակսիմովիչը: 41-րդ րոպեին «Ատալանտայի» շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը խփեց պատասխան գոլը: 71-րդ րոպեին լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը առաջ մղեց «Նապոլիին», սակայն 86-րդ րոպեին «Ատալանտայի» սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչը հավասարեցրեց հաշիվը և 1 միավոր պարգևեց իր թիմին:
«Նապոլին» հիմա 18 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է, իսկ «Ատալանտան» 21 միավորով երրորդն է:
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Վալենսիա» - «Սևիլիա»՝ 1:1
Ռուբեն Սոբրինո, 81 - Լուկաս Օկամպոս, 45+2
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Նապոլի» - «Ատալանտա»՝ 2:2 (տեսանյութ)
Նիկոլա Մակսիմովիչ, 16, Արկադիուշ Միլիկ, 71 - Ռեմո Ֆրոյլեր, 41, Յոսիպ Իլիչ, 86