Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն առաջատարների թվում են
Բաթում եմ շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Երեկ կայացան չորրորդ տուրի հանդիպումները։ հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ուկրաինայի ուժեղ հավաքականի, իսկ կանանց հավաքականը իսպանուհիների հետ, որոնք հասցրել էին 3,5։0,5 հաշվով հաղթել Ադրբեջանի կանանց հավաքականին։
Հայաստան-Ուկրաինա խաղում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ։ Միավորը կիսեց նաեւ Գաբրիել Սարգսյանը։ Հրանտ Մելքումյանը հաղթեց Մայիսեենկոյին, բայց պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հայաստանի հավաքականն ունի յոթ միավորով եւ գլխավորում է աղյուսակը։ Յոթական միավոր ունեն նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Անգլիայի հավաքականները։
Այսօր մեր հավաքականը կհանդիպի Ռուսաստանի հետ։
Հայաստանի կանանց հավաքականը իսպանուհիների հետ հանդիպումն ավարտեց 2։2 հաշվով։ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը վաստակեցին կեսական միավոր, հաղթանակ տարավ Աննա Սարգսյանը, իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտվեց։
Մեր հավաքականը վեց միավորով կիսում է 3-8 տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով հինգերորդն է։ Այսօր մեր ախմատիստուհիները շատ կարեւոր հանդիպում են անցկացնելու Վրաստանի ուժեղ հավաքականի հետ։
Top-News.am