100 կիլոմետրի համար մեկ լիտր ծախսով գերթեթեւ հիբրիդային Volkswagen-ը կհանվի աճուրդի
Աշխարհի ամենախնայողական սերիական ավտոմեքենաներից մեկը՝ գերթեթեւ հիբրիդային Volkswagen XL1-ը, կհանվի աճուրդի։ Գրեթե նոր (2015 թվական) մեքենայի համար, որը 127 կիլոմետր վազք է կատարել, ակնկալում են ստանալ 60 հազար ֆունտ ստեռլինգ, գրում է Մոտորը։
Volkswagen XL1-ի հիմքում ածխապլաստիկե մոնոքոկն է, առջեւի ալյումինա-մագնիումական սեկցիաներին եւ հետեւից միանում են կախոցն ու ուժային սարքը։ Կոնստրուկտորները խնայել են ամեն ինչ, օրինակ՝ սարքերի վահանակը պատրաստել են պապիե-մաշեից։
Մեքենայի զանգվածը հաջողվել է պահել 695 կիլոգրամ նիշի վրա, ինչը 0,186 ռեկորդային ցածր ճակատային դիմադրության եւ 47 ուժանի էլեկտրիֆիկացված դիզելի հետ միասին թույլ է տվել վառելիքի աննախադեպ ցածր ծախս ունենալ։
Volkswagen XL1-ը Ֆերդինանդ Պիեխի հոգեզավակն է։ Հանճարեղ մենեջերը խնդիր է դրել թողարկել 100 կիլոմետրի համար ոչ ավելի, քան մեկ լիտր վառելիքի ծախսով մեքենա, եւ անտեսել է ծախսերը։ 2010-ական թվականների սկզբին թողարկվել է սերիականին մոտ մեքենայի նախատիպը, որը NEDC ստանդարտով 100 կիլոմետրի համար 0,9 լիտր վառելիք է ծախսել։
Աննախադեպ խնայողականությունը թանկ արժե. XL1-ի գինը կազմում է 111 հազար եվրո, ընդ որում՝ Volkswagen-ի համար գերթեթեւ մեքենայի նախագիծը խորապես վնասաբեր էր։ 2013-2015 թվականներին կոնցեռնը թողարկել է ընդամենը 250 հիբրիդային XL1։ 200 հարյուր նմուշը հայտնվել է ազատ վաճառքում, մնացած 50-ը արտադրողը պահել է սեփական կարիքների համար։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն