Արմեն Գյուլբուդաղյանց. Հաջորդ երկու խաղում դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Առաջին կեսում գոլային պահեր ստեղծեցինք, ինչ-որ բաներ ստացվեցին, մրցակիցը վտանգավոր պահեր ստեղծում էր հիմնականում ստանդարտ իրավիճակներից: 4-5 անկյունային եղավ, որից մեկն ավարտվեց գոլով:
Երկրորդ կեսում փորձեցինք ավելի առաջ գնալ, բացվեցինք մի փոքր, երկրորդ գոլը հակագրոհի արդյունքում բաց թողեցինք ու դրանից հետո մեզ մոտ կորավ խաղային կարգապահությունը: Փոփոխություններ կատարեցինք, որպեսզի արագացնենք խաղը, թարմացնեինք... Արասը, Էդգար Բաբայանը պետք է թարմացնեին առաջին գծում խաղը ...չստացվեց»
-Կարո՞ղ ենք ասել, որ սեպտեմբերյան խաղերի համեմատ այս հիմա շատ մեծ տարբերություն կային՝ կապված նաև բացակա խաղացողների հետ:
-Իհարկե, կա: Կամոն մեր ոգին է, մեր թիմի արագությունն է: Կառլենը մեր թիմի՝ բնավորություն ունեցող խաղացողներից է, կայուն: Իսկ Հենոն այն խաղացողն է, որը տարբերություն է ստեղծում ու որի պակասը զգացվեց թե՛ հանդերձարանում, թե՛ դաշտում:
-Եվս երկու խաղ մնաց անցկացնելու, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն որոշում: Ինչի՞ համար է պայքարելու հավաքականն այդ խաղերում:
-Դուրս ենք գալու և փորձենք խաղալ հաղթանակի համար: Պետք է փորձենք լավ ավարտել ցիկլը:
-Ինչո՞ւ էր Ֆինլանդիայի հավաքականն այսօր ավելի լավը, քան Հայաստանը:
-Ֆինլանդիան այսօր ավելի լավն էր երկրորդ գոլից հետո: Բայց մինչ այդ՝ առաջին կեսում, հավասարը հավասարի հետ էին խաղում: Ինչպես արդեն նշեցի կորցրինք կարգապահությունը, իսկ մրցակցի կազմում կա ուժեղ հարձակվող, որն օգտվեց դրանից:
Աղբյուրը՝ armsport.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ