Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Հայաստանի մասին եգիպտացի լրագրողի հոդվածը լայն տարածում է գտել տեղի մամուլում

Եգիպտացի մի խումբ լրագրողներ, որոնք Հայաստան են այցելել սեպտեմբերի 17-24-ը, իրենց տպավորությունները արտահայտել են տասնյակ հոդվածներով, որոնք լույս են տեսնում եգիպտական առաջատար մամուլի էջերում։

Ըստ աղբյուրի՝ հանրածանոթ լրագրող և գրող Սայիդ Մահմուդի «Անուշի արցունքները Երևանում» վերտառությամբ հոդվածը լայն տարածում է գտել եգիպտական լրատվամիջոցների և կայքերի էջերում։

 Ներկայացնում ենք հոդվածի՝ Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի տրամադրած թարգմանությունը։

«Կյանքումս չեմ տեսել հայերի պես մեկ ուրիշ ազգ, որ իր քաղաքակրթական հիշողության մեջ այդքան վստահ լինի։ Մայրաքաղաք Երևանում հանդիպածս ցանկացած քաղաքացի կենդանի մարմնացումն է «պատմություն, որ կրում եմ ուսերիս» արտահայտության, ինչպես իր հայտնի մեմուարները վերնագրել է ամերիկյան սոցիոլոգ Ուիսը։ Բոլոր պատմությունները, որ լսեցի այստեղ, ինձ տեղափոխեցին անցյալ այն պատկերներով, որոնք մարդիկ վերականգնում են իրենց առօրյա կյանքում, ասես թե ընտրել են, որ պատմությունը պիտի կենդանի մնա, և նրանք գիտակցաբար որոշել են դեմ գնալ պատմական կաղապարված պատումներին։ Սփյուռքում ունեցած փորձը նրանց բոլորին դարձրեց տառապանքի հիշողության զոհ, սակայն նրանք դրա գերին չդարձան։

Անկախությունից մոտավորապես 30 տարի հետո հայերը հստակ քայլերով ընթանում են դեպի ապագա: Նրանց դուր է գալիս, երբ իրենց ասում են՝ «դուք խոստումնալից ազգ եք»։ Միևնույն ժամանակ նրանք ավելի շատ կուրախանան, եթե ասես՝ «դուք հին ազգ եք»։ Հայ երիտասարդները չեն դադարում իրենց պատմությունը սովորել, իսկ ինչ վերաբերում է Սփյուռքում ապրող մեծահասակներին, ապա նրանք չեն կտրում իրենց կապը մայր հայրենիքի հետ։ Նրանք նպատակ ունեն հետ բերել և վերահաստատել անցյալը, որովհետև այն պայքարը, որ իրենք են վերապրել, եղել է լոկ հիշողությամբ։

 Երևանում անցորդը չի կարող չնկատել մարդկանց հիացմունքը գրականության, երաժշտության, երգերի և լեզվի հանդեպ, որոնք նրանք դիտարկում են որպես գոյություն կամ ջիղ, որի կարիքը ունի իր արմատներով պատմության խորքերը գնացող ազգը։ Կառավարությունը շատ տարիներ ի վեր իրականացնում է մի ծրագիր, որը նման է «Այստեղ ապրել է» ծրագրին, որը ձեռնարկեց մեր մշակույթի նախարարությունը, և քաղաքում տարածվեցին հարյուրավոր հուշատախտակներ՝ տների պատերին ամրացված, և մեջտեղում Հայաստանի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած գործիչների փորագրված դեմքերը՝ սկսած ազգային երաժշտության հավաքագրողից, այբուբենը ստեղծողից, ֆիլմերի հերոսներից մինչև անկախության առաջնորդները։ Եվ այս բոլորն իրենց ներդրումն են ունեցել այս ազգի հոգևոր պատմության կերտման գործում։ Սա մեկ այլ դաս է, որ պետք է սովորենք հայերից, ինչպես որ պետք է նրանցից սովորենք հիշողությունը պահպանելու ձգտում ունենալ։

Ցանկացած զբոսաշրջային ծրագրի առաջին քայլը սկսվում է Մատենադարան այցից, և այն, բացի իր գիտական նշանակությունից, նաև դարձել է զբոսաշրջիկների համար պարտադիր այցելության վայր։ Մատենադարանը մշտապես լեցուն է մարդկանցով, ովքեր չեն դադարում հիշարժան լուսանկարներ անել, և դրանով հայերն իրագործում են իրենց նպատակը՝ հաստատելու պատմական Հայաստանի իրական գոյությունը։

Ամենակարևոր առաքելությունը Երևան այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարան գնալն է, որը ճարտարապետական իր եզակի ձևով մարմնավորում է ցեղասպանության փորձը, որին հայերը ենթարկվեցին Օսմանյան կայսրության իշխանության օրոք 1915թ., և որը հայերի ժամանակակից պատմության կենտրոնական և ամենաառանցքային դեպքն է։ Այս փորձը մեզ հիշեցնում է մեր թերացումը մեր գերիների հարցում, ովքեր Իսրայելի կողմից սպանվեցին զանգվածային գերեզմանոցներում կամ այն, թե ինչպես վարվեցին Բահր ալ-Բակար դպրոցի երեխաների հետ։ Եվ չնայած Հոկտեմբերյան հաղթանակի հավերժացման համար կես դարում վատնված հարյուրավոր միլիոններին՝ մենք չենք մտածում՝ ինչպես շահել ցավից ու դրա հիշողությունից, իսկ պատմության մեջ մոռացության համար տեղ չկա։

Սա մեկն է Հայաստան այցելության ընթացքում մեր քաղած դասերից, որը դրսևորվեց մեզ ուղեկցող թարգմանչուհի Անուշի արցունքներում։ Վերջինս չկարողացավ շարունակել պտույտը Ցեղասպանության թանգարանում և ասաց, որ ամեն անգամ, երբ այնտեղ է լինում, չի կարողանում մոռանալ իր պապերի մասունքները։ Անուշը արաբերեն է սովորել, սիրել այն և աշխատում է նրանով։ Երազում է երկու տարով գնալ Դուբայ, որպեսզի իր միակ աղջկա ուսման ծախսերի գումարը վաստակի։ Նա լսում է Քարիյուքայի (եգիպտական ռոք խումբ) և Ալ-Շեյխ Իմամի երգերը և ամեն անգամ, երբ եգիպտացիների հետ է հանդիպում, օգնություն է խնդրում՝ համոզելու իշխանություններին, որ ճանաչեն հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, և եգիպտական հետաքրքիր արտասանությամբ ասում է. «Արածդ լավ գործը վերջացրու՛, Սիսի»՝ մատնանշելով նախագահի խոսքը, որով վերջինս հանդես եկավ անցած փետրվարին Մյունխենի գագաթնաժողովում։ Դրանով Անուշն ակնարկում էր Եգիպտոսի դերը, որ ցեղասպանությունից անմիջապես հետո գրկաբաց ընդունեց հայերին, ցեղասպանություն, որին զոհ գնաց մոտավորապես 1,5 միլիոն հայ, և որի հիշողությունները դեռ կենդանի են թանգարանում։ Անուշը ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական ճանաչում է ուզում՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգային օրենքների չափանիշների վրա, առանց Թուրքիայի քաղաքական մեքենայությունների։ Նա ուզում է, որ սովորենք ամերիկացի երջանկահիշատակ փիլիսոփա և արձակագիր Սյուզան Սոնթեգի խոսքերից՝ ուրիշի ցավին ականջալուր լինելու մասին»։