«Տոտենհեմի» դարպասապահը բաց է թողել գնդակն ու կորցրել գիտակցությունը
«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը բաց է թողել կուրյոզային գնդակ Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում, «Բրայթոնի» արտագնա խաղում ու կորցրել է գիտակցությունը՝ անհաջող գազոնի վրա «վայրէջք» կատարելուց հետո։ Նախնական տեղեկություններով, Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը կոտրել է ձեռքը:
Խաղն ավարտվել է 2։0 հօգուտ «Բրայթոնի»։