Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները
Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է մարզիչը: Շաբաթներ առաջ աշխարհի առաջնության եզրափակչից առաջ կողոսկորների վնասվածքի պատճառով գյումրեցի ըմբիշը չէր մարզվում:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում օլիմպիական չեմպիոնի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հայտնել էր, որ մարզիկին վիրահատության չեն ենթարկի, սակայն հիմնական մարզումների նա կվերադառնա մեկ ամսից:
Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների