Եվգենի Պետրոսյանը վերցրել է իրերը սեփական բնակարանից, ուր Ստեպանեկոն նրան ներս չէր թողնում (տեսանյութ)
Ամուսնալուծությանից հետո Ելենա Ստեպանենկոն շարունակել է ապրել բնակարանում, որը գրանցված է նախկին ամուսնու՝ Եվգենի Պետրոսյանի անունով։ Ընդ որում, Ելենա Գրիգորեւնան բավական երկար ժամանակ հրաժարվում էր շոումենին թույլ տալ մուտք գործել առանձնատուն։ Ամեն դեպքում, արտիստին վերջապես հաջողվել է հանդիպել նախկին կնոջն ու վերջապես վերցնել անձնական իրերը։
Թեեւ նրանք ամուսնալուծվել են նախորդ տարի՝ մինչ այժմ չեն կարողանում բաժանել համատեղ վաստակած ունեցվածքը։ Վեճի հերթական առարկա է դարձել 600 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույքը։
Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը, որը նրան ուղեկցել է այցի ընթացքում, Starhit-ի հետ զրույցում ասել է. «Եվգենի Վահանովիչը վաղուց էր ցանկանում մուտք գործել բնակարան, քանի որ այնտեղ գտնվում են նրա անձնական իրերը։ Իհարկե, Ստեպնանեկոն դժգոհ էր, սակայն ստիպված է եղել ներս թողնել նրան։ Նա վերցրել է ժողովրդական արտիստի կոչման մասին վկայականը, համակարգիչը, որը նրան անհրաժաշտ է աշխատանքի համար, անձնական իրեր։ Դրանք բաժանման ենթական չեն։ Նախկին ամուսիններն ավելի լավ չեն շփվել, քանի որ Ստեպանենկոն վիրավորված դիրքում է եւ սկզբունքորեն չի ցանկանում ոչ մի խաղաղ համաձայնություն կքնել»։
Միայն Պետրոսյանին է հաջողվել մուտք գործել բնակարան, իսկ Ժորինին կատակերգուն կտրականապես հրաժարվել է ներս թողնել։ Արտիստին ուրախացնելու համար փաստաբանն անսպասելիորեն որոշել է նրան նվեր մատուցել։ «Ես ուշադրություն դրաձրի, որ նրա iPhone-ը հին մոդելի է, նորը գնեցի։ Մտածում եմ՝ արդյոք կընդունի ինձանից, թե ոչ»,- Starhit-ին ասել է փաստաբանը։


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ