Արքայազն Ուիլյամն արքայադուստր Դիանա հետ արխիվային հազվագյուտ լուսանկար է հրապարակել
Արքայազն Ուիլյամն այսօր Harcombe House կենտրոնում հանդիպել է արտակարգ ծառայությունների աշխատակիցների հետ: Քեմբրիջի դուքսի այցը նվիրված էր ոստիկանության, հրշեջների եւ բժիշկների տոնին, ինչպես նաեւ նոր ծառայության մեկնարկին, որը նվիրված է փրկարար ծառայության աշխատակիցների հոգեբանական առողջությանը։ Այս իրադարձության առթիվ Քենսինգթոնյան պալատի Instagram-յան էջում հայտնվել է արխիվային հազվագյուտ լուսանկար, որն արվել է 1988թ․-ին։

Լուսանկարում երեւում է, թե ինչպես են Եղիզաբեթ II-ի դեռ պատանի թոռներն իրենց զարմիկների հետ խաղում հրշեջների կայանում։ Ժառանգների զվարճանքին հետեւել է արքայադուստր Դիանան եւ երեխաների համար Սանդրինգեմյան պալատի տարածքում զբոսանք է կազմակերպել, որտեղ տեղակայված է հրշեջների կայանը։

«Մեր բարօրության համար մեր հասարակությունը պարտական է տղամարդկանց եւ կանանց, արտակարգ ծառայությունների աշխատակիցներին։ Նրանք անդադար կերպով աշխատում են, պաշտպանում քաղաքացիներին ամենատարբեր իրավիճակներում։ Ամեն տարի սեպտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 9-ին մենքհիշում ենք նրանց եւ հարգանքի տուրք ենք մատուցում նրանց անգին աշխատանքի համար», - ասվում է Քենսինգթոնյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ