«Մի՞թե դա ամեն պապի երազանքը չէ». Մեգան Մարքլի հայրը խոսել է աղջկան անմնացորդ սիրելու, վերջինիս անտարբերության և թոռանը տեսնելու ցանկության մասին
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլն իր թոռան՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորի լույս աշխարհ գալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Daily Mail պարբերականին և հայտնել, որ իրեն անարդարացիորեն հեռու են պահում իր թոռից:
«Ես կցանկանայի, որ նրանք ինձ ուղարկեին Արչիի լուսանկարը, որպեսզի ես կարողանայի այն դնել շրջանակի մեջ և կախել Մեգանի լուսանկարի կողքին: Մի՞թե դա ամեն պապի երազանքը չէ»,- հայտնել է Մեգանի հայրը և հավելել, որ կցանկանար նաև պարզել, թե արդյոք փոքրիկը ժառանգել է «Մարքլների հայտնի քիթը»:
Նրա հաղորդմամբ՝ չափազանց ցավալի է, որ իր թոռանը կարողանում է տեսնել միայն համացանցի լուսանկարների միջոցով:

Նախկին դերասանուհու հայրը նշել է, որ անցյալ ամիս աղջկա ծննդյան օրվա կապակցությամբ նրան բացիկ է ուղարկել վերջինիս ֆինանսական խորհրդատուի միջոցով, սակայն վստահ չէ, որ աղջիկը ստացել է իր բացիկը:
Նրա խոսքով՝ թեև իրենց միջև անդունդ է գոյացել, սակայն նա անմնացորդ սիրում է դստերը:
«Ես սիրում եմ իմ դստերը: Նա իմ երեխան, է և սա իմ սիրելի լուսանկարն է»,- հայտնել է Թոմասը՝ մատնանշելով հյուրասենյակում կախված Մեգանի լուսանկարը, որտեղ Սասեքսի դքսուհին 2 տարեկան է:

«Մենք այնքան մտերիմ էինք: Աշխատանքից տուն էի վերադառնում ու նրան սեղմում էի կրծքիս. մենք սիրում էինք ժամերով զբոսնել»,- հայտնել է Թոմասը և ցավով նշել, որ երբ սրթի կաթված էր տարել, աղջիկը ոչ մի անգամ չի հետաքրքրվել իր առողջական վիճակով:
«Միշտ հուսացել եմ, որ Մեգանի երեխայի հետ կլինեմ այնքան մտերիմ, որքան փոքր տարիքում նրա հետ էի»,- եզրափակել է Թոմաս Մարքլը և հույս հայտնել, որ մի օր կտեսնի թոռանը:



















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...