Աշխարհի ամենահարուստ մարդիկ 117 մլրդ դոլար են կորցրել մեկ օրում
Մոլորակի ամենահարուստ մարդիկ ավելի քան 100 մլրդ դոլար են կորցրել ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, 500 ամենահարուստ գործարարները, ընդհանուր առմամբ, 117 մլրդ դոլար են կորցրել: Մասնավորապես, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շուրջ 3.5 մլրդ դոլար է կորցրել, Louis Vuitton Moеt Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 4 մլրդ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 2.7 մլրդ դոլար:
Շուկաներում գրանցված անկումը Bloomberg-ը բացատրել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունների լարվածությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սեպտեմբերից 10 տոկոս հավելյալ մաքսատուրքեր է սահմանելու Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ:
Այս որոշմանն ի պատասխան՝ Չինաստանը նախօրեին դադարեցրել է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներկրումը և չի բացառել դրանց նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանումը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն