Ի՞նչ մթերքներ է պետք պարտադիր ուտել 40 տարեկանից հետո
Տարիքին զուգընթաց մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք մեր սննդաբաժնին, եթե ցանկանում ենք պահպանել առողջությունը եև աշխատունակությունը: Եվ այսպես, ի՞նչ մթերքներն է պետք պարբերաբար օգտագործել սննդում 40 տարեկանից հետո:
Ձուկ
Ճարպոտ ձուկը հարուստ է սպիտակուցներով եւ վիտամիններով, այդ թվում վիտամին D-ով, ինչպես նաեւ օմեգա-3 ճարպաթթուներով: Ճարպոտ ձկան կանոնավոր օգտագործումն, ըստ մասնագետների, 40 տարեկանից հետո նվազեցնում է սրտի եւ անոթների հետ կապված ռիկսերը:
Պոմիդորներ
Պոմիդորներները հարուստ են մի շարք վիտամիններով, այդ թվում С, А եւ Е-ով: Դրանցում նաեւ կան բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք ինչպես համարվում է, պաշտպանում են քաղցկեղային հիվանդությունների զարգացումից: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար պոմիդորներ ուտել, հատկապես 40-ից հետո, երբ քաղցկեղի զարգացման վտանգը սկսում է մեծանալ:
Բրոկկոլի
Բրոկկոլիում մեծ թվով С եւ А վիտամիններ կան: Այն նաեւ հարուստ է բջջաթաղանթով, ֆոսֆորով եւ ֆոլաթթվով: Այս բոլոր նյութերը 40-ից հետո անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար:
Կաթնամթերք
Կաթնամթերքը եւ թթվակաթնային մթերքները, ինչպես նաեւ կաթնաշոռը եւ պանիրը համարվում են կալցիումի կարեւոր աղբյուր, որոնք անհրաժեշտ են ոսկրերի առողջության համար: Եթե դուք ալերգիա չունեք կաթնամթերքի նկատմամբ, փորձեք դրանք ձեր սննդաբաժնի մաս դարձնել:
Հատկապես օգտակար է պանիրը. դրանում կալցիումի կոնցենտրացիան բարձր է, քան շատ այլ մթերքներում, բացի այդ վերջին հետազտությունները ցույց են տվել, որ այն օգտակար է նաեւ աղիքների միկրոֆլորայի համար:
Հապալաս
40 տարեկանից հետո մարդկանց համար նաեւ շատ օգտակար է հապալասը. այդ հատապտղում մի շարք վիտամիններ են պարունակվում, ինչպիսիք К եւ С-ն են, ինչպես նաեւ բազմաթիվ հակաօքսիդանտներ: Այս բոլոր նյութերի շնորհիվ հապալասը բարելավում է տեսողությունը եւ հիշողությունը: