Պլաստիկ վիրաբույժը հայտարարել է, որ Քեյթ Միդլթոնը տարվել է բոտոկսով
Լոնդոնյան կլինիկայի ղեկավարը հայտարարել է այն պրոեդուրաների մասին, որոնցի օգտվում է Քեյթ Միդլթոնը։ Նա հրապարակել է դքսուհու երկու լուսանկար։
Խիստ ընթացակարգը թագավորական ընտանիքի համար նախատեսում է զուսպ հանդերձանքներ, կոկիկ սանրվածքներ եւ աչքի չընկնող դիմահարդարում։ Սիկիկոնե կուրծքը, փքված շրթունքները, արտահայտիչ հոնքերն եւ արհեստական թարթիչները արգելված են, իսկ պլաստիկ վիրահատությունների մասին խոսք անգամ լինել չի կարող։

Քեյթ Միդլթոնն ամեն օր գտնվում է տեսախցիկների առջեւ։ Բնական է, որ ինչպես ցանկացած կին նա ձգտում է երիտասարդ եւ թարմ տեսք ունենալ։ Դքսուհին ճիշտ է սնվում, շատ միրգ ու բանջարեղեն է ուտում։ Մնացած ամեն ինչը արքայազն Ուիլյամի կնոջ գաղտնիքն է։ Գաղտնիքները որոշել է բացահայտել պլաստիկ վիրաբույժ, կոսմետոլոգ Մունիր Սոմջին։
Իր կլինիկայի Instagram-ի էջում հայտնվել է Քեյթի երկու լուսանկար։ Սոնջիի խոսքերով դքսուհին պատկերված է պլաստիկ միջամտությունների առաջ եւ հետո։
«Մեր Քեյթը սիրում է «մանկական բոտոկս»։ Աշխարհի բոլոր կետերից մեզ են այցելում մարդիկ, որպեսզի նույնպես օգտվեն այդ միջամտություններից։ Դա իրականում շատ պարզ է։ Ուշադրություն դարձրեք ճակատի միմիկական փոքր կնճիռներին։ Բարձրացել են նաեւ հոնքերի ծայրերը», - հայտարարել է վիրաբւյժը։

Մասնագետի խոսքերով, «մանկական բոտոքսի» կախարդանքն այն է, որ նա ոչ մի վատ հետեւանք չի թողնում օրգանիզմի վրա,ապահովում է դեմքի համապատասխան հարթեցումը, գեղեցկացնում է հոնքերի ձեւը։ «Իմ հաճախորդների 90 տոկոսն արել է նոտոքսի այս ձեւը եւ բուժումից 3-4 ամիս հետո երջանիկ են», - հավաստիացրել է բժիշկը։
Հրապարակմանն արձգանքել են նաեւ Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչները։ Նրնք հայտարարել են, որ Քեյթը չի դիմել պլաստիկ վիրաբույժի եւ պահանջել են ջնջել այն։ Սակայն հայտնի բժիշկը անտեսել է այդ մեկնաբանությունը։

Քեյթ Միդլթոնի շրջապատում հավաստիացնում են, որ նա դասընթացների է մասնակցել եւ ինքնուրույն է իր շպարն անում։ Նա առանձնանում է իր հիանալի ճաշակով։ Օրերս, Ուիմբլդոնի մրցաշարի ժամանակ, նա հիացրել է իր երկնագույն հանդերձանքով։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են