Կիանու Ռիվզը հերթական բարի արարքով հուզել է իր երկրպագուներին (լուսանկարներ)
Կանադա-ամերիկյան դերասան Կիանու Ռիվզն իր հերթական բարի արարքով «նվաճել» է համացանցը, հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Լուիզիանա նահանգի Սլայդել քաղաքում: Դերասանն ուղևորվելիս է եղել նկարահանումների հրապարակ, երբ ճանապարհին հետևյալ գրությամբ ցուցանակն է տեսել՝ «Դու ցնցող ես», որը դերասանի համար պատրաստել էր նրա երկրպագու Սթեյսի Հանթը:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրպագուն տեղեկացել է, որ «Բիլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմի երրորդ մասի նկարահանումները տեղի են ունենում իր տնից ոչ հեռու, ուստի 16-ամյա որդու՝ Էթանի հետ որոշել է ողջունել կուռքին:
Մի քանի ժամ անց երկրպագուի տան մոտ հայտնվել է մի մեքենա, որից դուրս է եկել մի քանի մարդ, այդ թվում՝ Ռիվզը: Դերասանը մոտեցել է կնոջը և պաստառի վրա ստորագրելու թույլտվություն խնդրել: Կնոջ թույլտվությունը ստանալուց հետո, դերասանը գրել է. «Սթեյսի, դու ցնցող ես»:
Դրանից հետո Ռիվզը մի փոքր զրուցել է Հանթի հետ, լուսանկարվել նրա և նրա որդիների հետ: Երկրպագուն ավելի ուշ հայտնել է, որ Ռիվզը մեծ սիրտ ունի:
«Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում նրա հետ մի քանի րոպե շփվելուց հետո»,-հավելել է նա:
«Բիլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմի սցենարիստ Էդ Սոլոմոնը տեղի ունեցածի մասին համառոտ պատմել է Twitter-ում: Մեկնաբանություններում օգտատերերը հիացական խոսքեր են հնչեցրել դերասանի հասցեին:
So yesterday this sign was out on a lawn on the way to set. Keanu jumped out of the car and did this. pic.twitter.com/OI1bQJ1nfy
— Ed Solomon (@ed_solomon) 18 июля 2019 г.


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ