Սպասվում է նոր ակցիա՝ «թաղապետեր». Կադիլակի Սերոժից մինչեւ Բելաջոյի Սերգեյի զարմիկ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` մանդատաբաշխման-պաշտոնաբաշխման գործընթացը հայոց մեջ հավերժական է, եւ քաղաքապետի ընտրություններով այն չի ավարտվելու: Սկսվելու է նոր «էքշըն»` «թաղապետեր» վերնագրով, որին արդեն իսկ շատերն են պատրաստվում:
Բանն այն է, որ նոր քաղաքապետի ընտրությամբ թաղապետերը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, ապա տեղի են ունենում նոր նշանակումներ:
Մեր տեղեկություններով` դրան հատկապես պատրաստվում է մայր կուսակցության համար 42 հազար ձայն ապահոված, իր փեսա Կորյուն Նահապետյանին եւս պառլամենտ սահեցրած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը, որը ցանկանում է Մալաթիա-Սեբաստիայից բացի Շենգավիթի թաղապետի պաշտոնում նույնպես ունենալ իր մարդուն:
Ընտրությունն իր երեք ֆավորիտների միջեւ է` Կադիլակ Սերոժի, Բելաջիոյի Սերգեյի զարմիկի (հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը՝ Լֆիկի եղբորորդին, Բելաջիոյի փեսան է) եւ գեներալ Սեյրան Սարոյանի ԱԺ խորհրդական Գեւորգ Ստեփանյանի միջեւ, որն այս ընտրություններում Ալեքսանյանների համար ձայներ է ապահովել Շենգավիթում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից