Աննա Սեդոկովան խոստովանել է, որ ամսվա ընթացքում 1 մլն ռուբլուց ավելի է ծախսում
Երգչուհի Աննա Սեդոկովան վաղուց է երազել Մոսկվայում սեփական բնակարանի մասին։ Նախորդ տարի երգչուհին որոշել էր անշարժ գույք գնել հիփոթեքային վարկով։ Սակայն աստղը չի պատրաստվում մոտակա ժամանակաշրջանում տեղափոխվել, քանի որ վերանորոգումը չի ավարտվել։ Սեդոկովան գումար է աշխատում Instagram-յան միկրոբլոգում գովազդի, հագուստի հավաքածուի վաճառքի, համերգների եւ շրջագայությունների միջոցով։ Երգչուհին մոտ 15 աշխատակից ունի, որոնց յուրաքանչյուր ամիս հարկավոր է աշխատավարձ տալ։
«Հիմա ես ստիպված եմ վճարել վարձակալած բնակարանի համար եւ վերանորոգման աշխատանքներ կատարել սեփական բնակարանում։ Ծախսերը հսկայական են, ամսվա ընթացքում միլիոնը չի բավարարում»,- Starhit-ի հետ զրույցում խոստովանել է արտիստը։ Անկախ կյանքի փորձություններից՝ միայնակ մոր դեր, դատավարություններ նախկին ամուսնու՝ Մաքսիմ Չերնյավկսու հետ, Սեդոկովան նախկինի նման հավատում է սիրուն։ Երգչուհու խոսքով՝ այդ զգացմունքը գլխավոր շարժիչ ուժն է։
Սեդոկովան խոստովանում է, որ այժմ իր սիրտը զբաղված է։ «Ես արթնացել եմ այն մտքով, որ սիրում եմ այն մարդուն, ում հետ արթնացել եմ»,- հանելուկային կերպով ասել է Աննան։ Երգչուհին չի ժխտում, որ սիրում է շատ սեռական հարաբերություն ունենալ եւ առավոտը սկսում է հենց դրանից։ Ի դեպ, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամի կարծիքով՝ անկողնում այնքան էլ կարեւոր չէ տղամարդու բարեմասնություններ չափը, եթե զուգընկերների միջեւ էներգիա ու կիրք կա։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ