Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող անձնակազմն ուղևորներից մեկի պատճառով հրաժարվել է օդ բարձրանալ
«Յութեյր» ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմը Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներից մեկի հետ վիճաբանության պատճառով հրաժարվել է օդ բարձրանալ։ Այս մասին հայտնում է «Life»-ը:
Հաղորդվում է, որ տղամարդը պահանջել է իրենց բիզնես դաս տեղափոխել և վիճաբանություն է սկսել ուղեկցորդուհու հետ։ Նաև փորձել է մտնել օդաչուների խցիկ:
Դա պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը հրաժարվի թռիչքն իրականացնել և լքել ինքնաթիռը:
Վեճը սկսած ուղևորին դուրս են բերել ինքնաթիռից, որն այլ անձնակազմով ժամանել է Երևան:
7or.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից