Անհայտ անձը փորձել է Բուքինգհեմյան պալատ մտնել, մինչ թագուհին քնած է եղել
Մեծ Բրիտանիայում անհայտ անձը բարձրացել է ցանկապատի վրա և փորձել Բուքինգհեմյան պալատ ներխուժել, երբ Էլիզաբեթ 2-րդ թագուհին քնած է եղել: Դեպքը թագավորական նստավայրում խուճապ է առաջացրել, գրում է The Sun-ը:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը՝ ժամը 2-ին: 22-ամյա երիտասարդը թակել է պալատի դուռը, ինչից 4 րոպե անց նրան ձերբակալել են:
«Պալատ էր ներխուժել մի տղամարդ, մինչ թագուհին քնած էր իր ննջասենյակում: Նա մինչ ձերբակալվելը մի քանի րոպե ազատ կարողացել է տեղաշարժվել տարածքում»,-պատմել է թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը:
Այս ներխուժումը տեղի է ունեցել բրիտանական թագավորական պատմության մեջ ամենալուրջ դեպքերից մեկից գրեթե 37 տարի անց: Հոգեկան հիվանդությամբ տառապող գործազուրկ Մայքլ Ֆեգանը 1982 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ժամը 7-ին ներխուժել էր Բուքինգհեմյան պալատ և մտել թագուհու ննջասենյակ:
Այդ ժամանակ Ֆեգանը սկսել էր պատմել իր ընտանեկան խնդիրների մասին և կոտրել էր սենյակում առկա ապակե մոխրամանը՝ սպառնալով կտրել երակները: Չնայած նրան, որ թագուհին իր սենյակում տագնապի կոճակ էր սեղմել, օգնությունը բավականին ուշ է ժամանել:
Ըստ վարկածի՝ 22-ամյա երիտասարդը մտադիր էր գործել միևնույն սցենարով: Այժմ նա կալանքի տակ է գտնվում:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ