Մեգան Մարքլի կրած զարդի պատճառով ոսկերչական բրենդի կայքը «կոտրվել» է (լուսանկար)
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ թենիսի խաղին ներկայացել էր ավստրալացի դիզայներ Էմմա Սվենի (Emma Swann) վզնոցով, որից հետո Verse Fine Jewellery խանութի կայքի աշխատանքը խափանվել է այդ զարդի մեծ քանակությամբ պատվերների պատճառով, գրում է handofmoscow.com-ը:
Մեգան Մարքլը հուլիսի 4-ին ներկա է գտնվել Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ թենիսի խաղին, որի ժամանակ կրել է «A» տառով վզնոց, որը խորհրդանշում է դքսուհու որդու՝ Արչիի անվան սկզբնատառը: Դրանից անմիջապես հետո Սվենը հայտնել է, որ իր կայքը դադարել է աշխատել այցելուների հոսքի պատճառով, որոնք ցանկանում են տարբեր տառերով միևնույն վզնոցից ձեռք բերել:
«Այդ օրվանից հետո շատ պատվերներ եմ ստացել: Մարդիկ տարբեր առիթներով են ցանկանում ձեռք բերել զարդը. ոմանք երեխաների կամ ծնողների, մյուսները՝ մկրտության նպատակով: Հրաշալի է»,-հայտնել է դիզայները:
Սվենը նշել է, որ երբեք անձամբ չի շփվել դքսուհու հետ, բայց թագավորական ընտանիքի մեծ երկրպագուն է: Վզնոցն արժե 590 դոլար:
Ավելի վաղ՝ հուլիսին, նորաձևության փորձագետները թաքնված իմաստ էին տեսել Սասեքսի դքսուհու հանդերձանքում, որը նա կրել էր Վինձորում իր որդու՝ Արչիի մկրտության արարողության ժամանակ: Նա արարողությանը ներկայացել է լայն լանջաբացվածքով Dior-ի սպիտակ զգեստով, որը հիշեցնում է իր հարսանեկան Givenchy զգեստը։ Նա նաև կրել է միևնույն ականջօղերը: Նորաձևության փորձագետների կարծիքով՝ Մարքլը որոշել է կապել իր կյանքի երկու նշանակալի իրադարձությունները՝ ամուսնությունն ու առաջնեկի ծնունդը:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ