Bloomberg-ի վերլուծաբանները պատմել են պատժամիջոցների վերացման դեպքում ռուբլու ճակատագրի մասին
Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների չեղարկման դեպքում ռուբլին կամրապնդվի 5-10 տոկոսով։ Այդ մասին հայտարարել է Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետների մեծամասնությունը, հաղորդում է գործակալությունը։
Երկրորդ տեղում է սցենարը, որի դեպքում դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի աճը կկազմի 1-5 տոկոս։ Ընդ որում՝ հավանականությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի պատժամիջոցների ռեժիմի մեղմման մասին, նվազել է անցած ամսվա համեմատ, կարծում են վերլուծաբանները։ Փորձագետների հարցման տվյալների համաձայն՝ 2016 թվականի դեկտեմբերին այն կազմել է 43 տոկոս, իսկ այս տարվա հունվարին՝ նվազել է մինչև 35 տոկոս։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունների համար ռուբլու զգալի ամրապնդումը ցանկալի չէ, և հավանաբար նրանք կսկսեն արժութային միջամտություններ իրականացնել։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն