Մաշա Ռասպուտինան պլաստիկ վիրահատությունից հետո անճանաչելի փոխվել է
90-ականների ամենահայտնի եւ ամենասեքսուալ աստղերից մեկը՝ Մաշա Ռասպուտինան կրկին անգամ զարմացրել է երկրպագուներին։ 55-ամյա արտիստուհին երկրպագուների կարծիքով չարաշահել է պլաստիկ միջամտությունները։ Հետեւորդները վստահ են, որ երգչուհին շատ է ցանկանում պահպանել երիտասարդությունը եւ գրեթե ամեն տարի արտաքինի մեջ ինչ-որ բան է փոխում։
Մարիայի Instagram-ի նոր հրապարակումները շոկի են ենթարկել հետեւորդներին։ Բանն այն է, որ կադրերում աստղին դժվարությամբ կարելի է ճանաչել։ «Սա արդեն չափից դուրս է։ Դուք նմանվում եք Մայքլ Ջեքսոնին», «Ինչու՞ է Մաշան պլաստիկ միջամտությունների դիմում։ Նա այն կանանց թվին է պատկանում, որոնք բնությունից գեղեցիկ չեն», «Պետք է կարողանալ գեղեցիկ ծերանալ։ Նման արտաքինն արհեստական է, ոչ մի էմոցիա չի առաջացնում», - իրենց կարծիքով կիսվել են Ռսպուտինայի երկրպագուները։
Այդուհանդերձ գտնվել են նաեւ մարդիկ, որոնք արտիստուհու արտաքինը հիանալի են համարել։ Որոշ երկրպագուների կարծիքով Ռասպուտինան իր 55 տարեկանում կարող է պարծենալ կնճիռների բացակայությամբ։
Ավելի վաղ Մարիան խոստովանել էր, որ իր համար կարեւոր է միշտ լինել իդեալական կազմվածքով։ Նա սիրում է վառ շպար եւ նույնիսկ ամուսնուն թույլ չի տալիս իրեն առանց շպարի տեսնել։ «Մենք տարբեր ննջասենյակներ ունենք։ Չեմ սիրում, երբ առավոտյան, մինչ զբաղված եմ իմ գործերով, ինչ-որ մեկը մտնում է սենյակ։ Տանը ես միշտ հիանալի տեսք ունեմ, սակայն կարող եմ նաեւ տնային գործեր կատարել։ Երբեմն պատրաստում եմ։ Իմ ամենահաջողված կերակրատեսակը լոլիկով ձվածեղն է», - «Секрет на миллион» հաղորդման ժամանակ խոստովանել է աստղը։
Ռասպուտինայի արտաքինի փոփոխությունների մասին երկրպագուները բազմիցս են խոսել։ Ավելի վաղ աստղին մեղադրել են կոսմետոլոգի մոտ հաճախակի այցերի համար։ Նրանք նաեւ հայտարարել են, որ Մարիան պետք է փոխի ոճաբանին, որպեսզի նրա կերպարներն ավելի ժամանակակից լինեն:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ