Ծառերը ոչ թե կտրել, այլ խորը էտում է արել. Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողի պաշտպան
Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը ծառերը ոչ թե կտրել, այլ խորը էտում է արել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ ծառերը պատկանել են իր պաշտպանյալին եւ նա ոչ մի հանցանք չի կատարել, որի համար նրան մեղադրանք են առաջադրել, իսկ դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրել:
«Իր տարածքն է եղել, իր ծառերը, մշակել է, տարածքը գեղեցկացրել է: Պաշտպանյալս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որովհետեւ նա ոչ թե ծառերը հատել, այլ խորը էտում է արել: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ ծառերը վնասված չեն, ընդամենն էտում է»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը որոշում է կայացրել Ալեքսան Սամսոնյանին կալանավորելու վերաբերյալ:
Պաշտպանի խոսքով, արարքն ուռճացվել է, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոչ թե ՔՕ-ի 296-րդ հոդվածի 1-ին մասով, այլ 3-րդ, այն է՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից