Անժելինա Ջոլիի դայակը պատմել է երեխաների դաստիարակության ցնցող մեթոդների մասին
Անժելինա Ջոլիի երեխաների դայակը, ով աշխատել է դերասանուհու տանը մինչ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունը, պատմել է դաստիարակության ոչ ավանդական և տարօրինակ մեթոդների մասին, որոնք կիրառում է Հոլիվուդի աստղը:
Կինը չի ցանկացել հրապարակել իր անունը։ Նրա խոսքով՝ մինչ աշխատանքից հեռանալը տեսել է, թե ինչպես են երեխաները ալկոհոլ, մասնավորապես գինի խմում Ջոլիի հետ։ «Ոչ մի կանոն, ոչ մի ռեժիմ», -նշել է նա:
Դայակը հավաստիացրել է, որ երեխաների վրա դրական է ազդել միայն Փիթը, մինչդեռ Ջոլին, ջանալով լինել, այսպես կոչված, «թույն մայրիկ», երեխաներին թույլ է տվել ամեն ինչ:
Նրանց իբրև թույլատրված էր ուշ պառկել քնելու, դիտել մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր, խմել ալկոհոլ, օգտագործել վատ բառապաշար: Բացի դրանից, Ջոլին ողջունել է դստեր՝ Շաիլոյի սեռափոխվելու որոշումը և թույլատրել է հորմոնալ դեղամիջոցներ օգտագործել: Ըստ դայակի՝ այս մոտեցումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
Ջոլին և Փիթը 6 երեխա ունեն։ Մայիսի 23-ին հաղորդվել է, որ Ջոլին և Փիթը որոշել են հաշտվել և հանուն երեխաների դաստիարակության պահպանել ընկերական հարաբերություններ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ